Բաժիններ՝

Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղություններից մեկն է

Առաջիկա մայիսյան տոներին ռուսաստանցիները հանգստի համար դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Վրաստանը: Այդ մասին ասված է «Ռուսկի ստանդարտ» բանկի հետազոտությունում, որը հայտնվել է ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։

«Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS ճանապարհորդությունների կազմակերպման ​​և կոնսիերժ-ծառայությունների մատուցման ընկերության տվյալներով՝ մերձավոր արտասահմանի երկրներում մայիսյան տոների նախաշեմին հարցումների քանակով առաջատար է դարձել Մինսկը։

Պահանջվածությամբ երկրորդ տեղում է Ղազախստանը, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։

«Գաստրոնոմիական ճամփորդությունները դեպի Հայաստան և Վրաստան այս գարնանը նույնպես չեն կորցնում իրենց պահանջվածությունը ռուսաստանցիների շրջանում: Մեղմ ու տաք կլիման, հրապուրիչ բնական լանդշաֆտները և այս երկրների վառ, շատերի կողմից սիրված խոհանոցը դրանք դասում են մայիսյան տոների նախաշեմին շրջագայությունների համար պահանջարկի առաջատարների հնգյակում», – նշված է հետազոտության մեջ։

Ուզբեկստանը եզրափակում է ուղղությունների հնգյակը, ուր, փորձագետների կարծիքով, ռուսաստանցիները գնում են պատմական տեսարժան վայրեր տեսնելու։

Ռուսաստանում ճանապարհորդությունների առումով մայիսյան տոներին ավանդաբար ամենամեծ պահանջարկն ունի Սանկտ Պետերբուրգը։ Նաև ռուսաստանցիներին հետաքրքրում են Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափը, Կարելիան և Ալթայը: Առաջատարների հնգյակը եզրափակում է Կազանը, «որը մշտական ​​պահանջարկ ունի մշակութային հանգստի սիրահարների շրջանում»։

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են տուրիստական ուղեգրերի հայտերի և վաճառքների դինամիկան «Ռուսկի ստանդարտ» բանկի հաճախորդների շրջանում 2023 թվականի մայիսյան տոների նախօրեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս