
Մարզիկները գիշեր-ցերեկ աշխատել են այս առաջնության համար. Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ երևանյան առաջնությունում հայ ծանրորդները դեռևս իրենց խոսքը կասեն:
«Ես, իսկապես, շատ գոհ եմ: Հենց այսպես՝ մեդալներով էլ պիտի լինի մինչև վերջ: Եթե Հաաստանում ոմանք ասում, կասկածում էին, թե աղջիկների հավաքականը նահանջում է, թող արդեն փոխեն իրենց կարծիքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Մարզչի խոսքով` Հայաստանի հավաքականը, բացի Իզաբելլա Յայլյանի մեդալից, ևս երեք մեդալ էլ նվաճելու է:
«Մարզիկները գիշեր-ցերեկ աշխատել են այս առաջնության համար քանի որ Հայաստանում անցկացվող այս առաջնությունը շատ պատասխանատու է»,-ասաց նա: