![](/banners/BeFunky-design.jpg)
Լավրովն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի Գաբալա քաղաքն անվանել է հայկական
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/Lavrov.jpg)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարություններ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
«Որոշում է կայացվել, որ այս տարի ԱՊՀ մարզական մայրաքաղաք կլինի Մինսկը, իսկ 2024-ին՝ հայկական Գյումրին: ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքների մասով… հաջորդ տարի կլինի Տաշքենդը, 2025-ին՝ հայկական Գաբալան, 2026-ին՝ հայկական Ղափանը», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ադրբեջանական Գաբալան անվանելով հայկական:
Նրա նաև մանրամասնել է, որ նիստի ժամանակ հավանություն է տրվել ռուսական կողմի նախագծին՝ առողջական սահմանափակ կարողություններով երեխաների համար սպարտակիադաներ կազմակերպելու վերաբերյալ: