
Հայաստանի կառավարությունը մտադիր է 2026 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասցնել 6 տոկոսի

Հայաստանի կառավարության թիրախն է օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2026 թվականին հասցնել 6 տոկոսի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«2022թ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5.12%։ 2021-ին այդ ցուցանիշը եղել է 366.4մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 2.5%։
Կառավարության թիրախն է 2026 թվականին հասցնել օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ֊ին 6%֊ի»,- գրել է Քերոբյանը։