Մարինացված շամպինիոն
Բաղադրիչներ
Սունկ շամպինիոն – 500 գ
Քացախ (9%) – 60 մլ
Բուսայուղ – 120 մլ
Սխտոր – 3 պճեղ
Պղպեղ սև հատիկավոր – 10 հատ
Շաքարավազ – 2 թ/գ
Աղ – 1 թ/գ
Դափնու տերև – 4 հատ
Պատրաստման եղանակը
Սունկը լվանալ, նախընտրելի է լինեն մանր չափերի, որպեսզի կտրատելու անհրաժեշտություն չլինի։
Քացախը, բուսայուղը, շաքարավազը, աղը խառնել, ավելացնել հատիկավոր սև պղպեղն ու դափնու տերևը: Ստացված զանգվածի վրա լցնել սունկն ու ճզմած սխտորը։
Դնել գազօջախին և եռալուց հետո խառնելով եփել ևս 5 րոպե: Եփելու ընթացքում սնկից բավականաչափ հեղուկ դուրս կգա։
Եփելուց հետո սունը տեղափոխեք բանկայի մեջ, քամեք ու տեղափոխում սառնարան:
4 ժամ անց կարող ենք վայելել: