![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրահանձնաժողովի ղեկավարը Պեկին այցի ժամանակ արձանագրել է, որ ԵՄ-ի և Չինաստանի հարաբերությունները բարդացել են
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1108098.jpg)
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է, որ Չինաստանը Եվրոպայի համար մեծ նշանակություն ունի փոխկախվածության ու երկարատև ընդհանուր պատմության շնորհիվ: Նա նաև նշել է բարդ հարաբերությունների քննարկման կարևորությունը։
«Ե՛վ Եվրոպան, և՛ Չինաստանը հսկայական օգուտ են քաղել այս հարաբերություններից, սակայն վերջին տարիներին ԵՄ-ի և Չինաստանի միջև հարաբերություններն ավելի են բարդացել: Եվ կարևոր է, որ մենք այսօր միասին քննարկենք մեր հարաբերությունների բոլոր կողմերը», – հայտարարել է այցով Չինաստանում գտնվող ԵՀ-ի ղեկավարը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ նման քննարկումը «կօգնի ինչպես Եվրամիությանը, այնպես Էլ Չինաստանին՝ կողմնորոշվելու բարդ և անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում»: Պեկին այցից անմիջապես առաջ ֆոն դեր Լայենը Բրյուսելում հանդես Էր եկել Չինաստանին նվիրված զեկույցով, որում, մասնավորապես, նշել Էր, որ ՉԺՀ-ի դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության հարցում կորոշի կողմերի հարաբերությունների զարգացումը։ Նա միևնույն ժամանակ ընդգծել էր, որ ԵՄ-ի նպատակը Պեկինի հետ հարաբերություններում դիվանագիտական կայունություն հաստատելն է։