4 քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։
Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։
Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։
Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս։
114 օր շարունակվող շրջափակման առաջին օրից ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և բեռների փոխադրման համար՝ ուղիղ կասկածի տակ դնելով ոչ միայն հայկական կողմի հիմնավոր պնդումները, այլ նաև միջազգային բազմաթիվ դերակատարների դիրքորոշումներն ու հայտարարությունները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրված իրողությունը։
Գրանցված դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ և շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ և անթաքույց ստելու և մոլորեցնելու գործելաոճը։
Ավելին, տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, ինչպես հերթական անգամ խոստովանել էր Իլհամ Ալիևը հունվարի 10-ի հայտարարությամբ:
Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։
Այս պահին Գորիս քաղաքում և ՀՀ այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք ուղղակի զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ»։
🇦🇲🇷🇺🇬🇧
Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։
Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս։
114 օր շարունակվող շրջափակման առաջին օրից ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և բեռների փոխադրման համար՝ ուղիղ կասկածի տակ դնելով ոչ միայն հայկական կողմի հիմնավոր պնդումները, այլ նաև միջազգային բազմաթիվ դերակատարների դիրքորոշումներն ու հայտարարությունները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրված իրողությունը։
Գրանցված դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ և շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ և անթաքույց ստելու և մոլորեցնելու գործելաոճը։
Ավելին, տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, ինչպես հերթական անգամ խոստովանել էր Իլհամ Ալիևը հունվարի 10-ի հայտարարությամբ:
Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։Այս պահին Գորիս քաղաքում և ՀՀ այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք ուղղակի զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ։
***
On April 4 at about 15:30, 27 civilians, including elderly, children, and people with disabilities, who have been separated from their families for several months, in accordance with the agreement reached with the Russian side and accompanied by Russian peacekeepers, left the city of Goris of the Republic of Armenia for Stepanakert.Despite a prearranged agreement, Azerbaijani government agents posing as “eco-activists” blocked the passage of vehicles of the Russian peacekeeping forces carrying civilians near Shushi – a blocked section of the Goris-Stepanakert highway. As a result, citizens stayed in that area for about 5 hours. After fruitless negotiations between the Russian side and the Azerbaijanis, the vehicles are now returning to Goris.
According to obtained facts, some Azerbaijanis even broke into one of the cars. During the negotiations, the well-being of 4 civilians worsened, and 3 of them fainted. Accompanied by Russian peacekeepers, they were taken to the Republican Medical Center of Stepanakert. Other 23 civilians are returning to Goris.
From the first day of the 114-day blockade, the Azerbaijani side has announced on various platforms that the road is open for the transportation of civilians and cargo, directly questioning not only the valid claims of the Armenian side but also the positions and statements of many international actors, the reality recorded by the ICJ decision of February 22, 2023.Today’s incident proves once again the whole essence of the false and fabricated claims of the Azerbaijani leadership, the behavior of obvious and undisguised lying and misleading the international community.
Moreover, by allowing the exit of people from Artsakh in various ways, but prohibiting entry, the Azerbaijani authorities are openly implementing a policy of ethnic cleansing, as Ilham Aliyev once again admitted in his statement on January 10.
It has long been obvious that the only reason for the insolent behavior of the Azerbaijani side, the ignorance of the calls of the international community, and the failure to comply with the decision of the International Court of Justice is the created permissiveness, the disdain shown towards the peacekeeping mission and the lack of targeted and practical punitive actions by all interested international actors.
At the moment, hundreds of civilians in the city of Goris and other communities of RA are simply deprived of the opportunity to reunite with their families. The Azerbaijani side, taking advantage of the atmosphere of permissiveness, does not cooperate on this matter with the Russian peacekeepers, the International Committee of the Red Cross, or other international institutions.
***
27 гражданских лиц, разлученных с семьями в течение нескольких месяцев, в том числе пожилые люди, дети и лица с инвалидностью, по согласованию с российской стороной и в сопровождении российских миротворцев, 4 апреля около 15:30 направились в Степанакерт из города Горис Республики Армения.Несмотря на достигнутую ранее договоренность о возвращении, на участке Шуши заблокированной части магистрали Горис-Степанакерт азербайджанские правительственные агенты, притворяющиеся «экоактивистами», заблокировали проезд машин российских миротворческих сил, перевозящих этих гражданских лиц. Вследствие этого граждане пробыли на этом участке около 5 часов. После безрезультатных переговоров между российской стороной и азербайджанцами машины теперь возвращаются в Горис.
По предварительным данным, некоторые азербайджанцы даже ворвались в одну из ожидающих машин. Во время ожидания и переговоров у 4 гражданских лиц ухудшилось самочувствие, трое из них упали в обморок. В сопровождении российских миротворцев они были доставлены в республиканский медицинский центр Степанакерта. Остальные гражданские лица — 23 человека — возвращаются в Горис.
С первого дня 114-дневной блокады азербайджанская сторона на различных площадках заявляет, что дорога открыта для перевозки гражданских лиц и грузов, прямо ставя под сомнение не только обоснованные утверждения армянской стороны, но и позиции и заявления многочисленных международных акторов, и отрицая реальность, зафиксированную решением Международного суда ООН от 22 февраля 2023 года.Сегодняшний зафиксированный инцидент доказывает всю суть ложных и сфабрикованных утверждений азербайджанского руководства, очевидную и неприкрытую ложь и введение международного сообщества в заблуждение.
Более того, различными способами разрешая выход людей из Арцаха, но запрещая въезд, азербайджанские власти открыто проводят политику этнической чистки, как в очередной раз признал Ильхам Алиев в заявлении от 10 января.
Давно очевидно, что единственной причиной наглого поведения азербайджанской стороны, невыполнения призывов международного сообщества и решения Международного суда является созданная вседозволенность, пренебрежение к миротворческой миссии и отсутствие адресных и практических карательных действий со стороны всех заинтересованных международных акторов.
На данный момент сотни гражданских лиц в Горисе и других населенных пунктах Армении попросту лишены возможности воссоединиться со своими семьями.
Азербайджанская сторона, пользуясь атмосферой вседозволенности, не сотрудничает по этому вопросу ни с российскими миротворцами, ни с Международным комитетом Красного Креста, ни с другими международными структурами.
Posted by Гегам Степанян on Tuesday, April 4, 2023