«Բոլե՛յն, ի՞նչ իրավունքով ես 11.000 տղամարդու անվանակոչում դասալիք, իսկ դու՝ Օլե՛նյ, չափերի մեջ պահիր քեզ». զոհվածի հայր

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ օրերս Տավուշում արած հայտարարությանը, որտեղ նա մասնավորապես նշել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 11.000 դասալիք ենք ունեցել:

«Ուղերձս Աննա Բոլեյնին է վերաբերվում: Լսի՛, Աննա Բոլե՛յն, 2018 թվից դու ու քո կապիկ ամուսինը շատ լուրջ ձև, մտածված, գծված, հայոց հաղթանակած բանակի արժանապատվությունը, պատիվը, հարգանքը զրոյացնելու ուղին էիք բռնել:

Անուններ չտամ, որովհետև բոլորդ էլ հասկանում եք՝ ինչի մասին եմ խոսում, հաղթանակած գեներալներին տուշոնկի գործով էիք փակում, այն վիճակին էիք հասցնում, որ նորմալ վիճակում գտնվող մարդիկ մահանում էին ինֆարկտից: Դրանից հետո գնում է հաղթանակած մնացած գեներալների պախարակում, բարոյազրկում, որից հետո՝ 2020 թիվ…

Դո՛ւ, Աննա Բոլե՛յն կոչեցյալ, դու ի՞նչ բարոյական իրավունք ունես՝ 11.000 տղամարդու անվանակոչում ես դասալիք: Դու ո՞վ ես, դու դասալիքի մեկն ես, մարդդ կուսակցությունն է ղեկավարում, որը համար մեկ դասալիքն է:

Կարդացեք նաև

Ծնողնե՛ր, դիմում եմ ձեզ, խնդրում եմ, մի քիչ ուշքի եկեք, հասկացեք՝ ով է ձեր դեմը կանգնած: Ինքը դասալիք է կոչում հաղթանակած բանակի 11.000 սպայի, զինվորի և տղամարդկանց, որոնք 90-ական են անցել, 2016 թիվ են անցել:

Բոլե՛յն, դու գնում են այնպիսի հավաքույթների, որտեղ արդեն ամեն ինչ գցած է տեղը, մի օր սխալվի, արի մեր տղերքի հուշ-երեկոների, ու դու կլսես ամեն ինչը, ինչ որ քո մասին մտածում են մնացած ծնողները, իսկ իրենք շատ-շատ են, ովքեր քո և քո ընտանիքի մասին գիտեն ճիշտը:

Աշոտիկ, եթե դու ուզում ես այս ընտանիքից դուրս գաս, ես քեզ կոչ եմ անում, արի ծնողների մոտ, Եռաբլուրից բարձրաձայնի դրա մասին, որ դու այդ ընտանիքից հեռու ես: Ես կարող եմ քեզ վստահ ասել, որ ժողովրդի կարծիքը քո մասին կփոխվի, հայ ազգի կարծիքը քո մասին կփոխվի, իսկ եթե չէ, այս ամեն ինչը կապիկություն եմ համարում…

Աննա՛, միլիոն հատ հարց կա քեզ տալու, օրը կգա, էդ հարցերը կլսես անձամբ մեզանից,  ինձնից: Դու ի՞նչ իրավունք ունեիր մտնել բունկեր, դու ի՞նչ իրավունք ունեիր գեներալների հետ հարցեր-պատասխաններ ունենայիր, դու ո՞վ ես, ի՞նչ իրավասություններ ունես…

Մյուս հարցը, որ շատ հուզում է: 11.000 թիվը ու բառերը՝ դասալիքներ, քեզանից մի քանի ամիս առաջ ասել էր մեր թշնամի երկրի ղեկավարը՝ Ալիևը, չեմ ջոկում, ո՞ր մեկդ եք որ մեկիդ գրածը կարդում, այսինքն՝ լավ էլ հասկանալի է, դու Ալիևի բառերն ես կրկնո՞ւմ, էն հողի վրա, որն անկլավին կպա՞ծ է:

Չաուշեսկուի ընտանիքի պատմությունը նայեք մարդ ու կնիկ ու Աստված կանչեք, որ ձեր վերջն այդպես լինի, որովհետև ձեր համար պատրաստված է շատ ավելի դաժան վերջ: Դա ուղղակի մաղթանք քեզ, որ ձեր վերջը լինի Չաուշեսկուի ընտանիքի նման վերջ»:

Զոհված զինծառայողի հայրն անդրադարձավ նաև նախօրեին Երևանի կենտրոնում՝ Կասկադում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպին, երբ ԱԺ նախագահն իրեն դավաճան ասելու համար թքել էր քաղաքացու աչքին:

«Օլենյի հետ կապված: Ես չեմ ջոկում, այդքան տղայոտե՞լ ես, ախրաննիկդ բռնում է, դու թքում ես, ամպագոռգոռ բաներ ես ասում՝ «Ես երևանցի տղա եմ, պատերազմ տեսած»: Մի օր ռաստ գանք էլի, հլը տեսնեմ, ո՞ր ախրաննիկդ հանկարծակի կորոշի թաթ գցի մեզ: Օլե՛նյ, զգույշ եղեք, արա՛, չափերի մեջ պահեք ձեզ: Էդ երբվանի՞ց դու դարձար երևանցի տղա, որ ամպագոռգոռ հայտարարում ես՝ փախել եք ու էլի կփախնեք: Արա՛, բա որ մենք ընկնենք ձեր հետևից, թե՞ հիշեցնենք, որ ձեր պապան Եռաբլուրում 7000 զորք ա բերում 17 ծնողի վրա, ո՞ր մեկը հիշեցնենք, արա՛: Էդ ինչի՞ց ձեզ դրեցիք ձեր երազած տղեքի տեղը, ինչքան լավ տղա կա, բռնիք, փակիք, որ ի՞նչ, եվրոպացի ձեր կապիկնե՞րն են ձեզ պահելու, արա՛, ինչքան… պաշտոն տվեցիք, մի հատ նորմալ տղա չի մնացել երկրում, սաղին նեղում եք, արա՛, ինչի՞ եք հասնելու. թուրքը գալու է, թե՞ դա եք ուզում, փաստորեն դա եք ուզում…»:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, զոհվածի հայրն ասաց, որ իշխանություններն ամեն ինչի մասին խոսում են, բացի սահմաններից:

«Ժողովո՛ւրդ, սրանք ամեն ինչի մասին խոսում են, բացի Տեղ գյուղից, որ թուրքը տոտիկ-տոտիկ մտել է ներս ու շարունակում է գալ: Ուշքի՛ եկեք, ժամանակավոր  Կառավարություն ընտրենք, պետք չի ոչ նոր, ոչ հին, ոչ չգիտեմ ինչ, ժամանակավոր Կառավարություն, որը կարող է այս վիճակից հանել: Չեմ կարծում, որ այսօր մի տղամարդ կարող է հրաժարվի զենք վերցնի իր հողն ու ջուրը պահելու համար, ուշքի՛ եկեք, ժողովուրդ, խնդրում ու հորդորում եմ, ուշքի՛ եկեք, այս կապիկները քանդեցին ամեն ինչ, ինչ հնարավոր էր քանդել…

Եթե կա ՔՊ-ի անդամ, որը գիտակցում է, որ ամեն ինչը սխալ է, սուտ է, ինքը վեհ գաղափարներից ելնելով՝ 2018 թվին միացել է սրանց, բայց հիմա հասկանում է, քանի ուշ չի, դուրս եկեք այդ կազմակերպությունից, միացեք սովորական, ճիշտ հային, ոչ թե «ժող ջան»-ին, այլ հային, որովհետև փողից և մնացած բաներից կարևորը հողն ու ջուրն է: Շնորհակալ եմ…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս