«Ինքը մերժված է և՛ տղաների կողմից, և՛ ծնողների։ Եթե նախորդ տարվա պատմությունը կրկնվի՝ սև ու կարմիր բերետները մեր դեմը փակեն, ինքը կմտնի «Եռաբլուր», բայց քանի՞ կոպեկ արժի այդ կերպ մտնելը»,- «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը՝ անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կգնա՞ «Եռաբլուր»՝ իմանալով, որ որդեկորույս ծնողներն ամբողջ գիշեր մնացել են «Եռաբլուրում», որպեսզի իր մուտքն արգելեն։
«Ես պայքարելու եմ, որպեսզի սրանք չլինեն, ես իմ վերածնված որդուն դեռ պետք է մեծացնեմ, գնամ Եռաբլուր, որտեղ ամեն անգամ գնալուց վերածնվում եմ։ Այնպես որ՝ այս երկրից որևէ տեղ չեմ գնալու ու պայքարելու եմ։ Բայց այս օրվա իշխանությանը հեռացնելուց հետո էլ մեզ երկար տարիներ են պետք, որ այս ազգի իսկական դեմքը վերականգնենք»,- եզրափակեց Վիգեն Ազատյանը։
Իսկ սև բերետավորներին ես չեմ կարող ասել՝ ոստիկանություն, նրանք վիժվածք են, որովհետև ոստիկանությունը չի կարող այդպես վարվել սովորական, անզեն քաղաքացու հետ։ Փառք Աստծո, տեսախցիկն ինձ բերման ենթարկած բերետների դեմքերը ֆիքսել է, իրենք իրենց ապօրինի քայլերի համար պատասխան են տալու։
Բոլե՛յն, դու գնում են այնպիսի հավաքույթների, որտեղ արդեն ամեն ինչ գցած է տեղը, մի օր սխալվի, արի մեր տղերքի հուշ-երեկոների, ու դու կլսես ամեն ինչը, ինչ որ քո մասին մտածում են մնացած ծնողները, իսկ իրենք շատ-շատ են, ովքեր քո և քո ընտանիքի մասին գիտեն ճիշտը:
44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրն այսօր առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր Դատախազություն։ Պատճառը սոցցանցերում իր լուսանկարի տարածումն է, որտեղ ներկայացվում է, թե իբր ինքն առողջական խնդիրներ ունի, և Եվրոպայում բուժում ստանալու նպատակով դրամահավաքի հաշվեհամար է բացվել։