Էրդողանն ասել է, որ թույլ չի տա, որ Արևմուտքը Թուրքիային ներքաշի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ

Անկարայի ներկայիս կառավարությունը թույլ չի տա, որ Արևմուտքը երկիրը ներքաշի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք թույլ չենք տա, որ մեր երկիրը ներքաշվի պատերազմի մեջ, սա մեր նախընտրական կարգախոսներից մեկն է»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով` վերջին երկու տարվա ընթացքում Անկարայի ջանքերը խանգարել են «արևմտյան ակումբին» երկիրը ներքաշել հակամարտության մեջ։

«Քանի դեռ մենք այստեղ ենք (իշխանության ղեկին), մենք դրան չենք նպաստի… Մեր նպատակն է լուրջ վճռականությամբ ջանքեր գործադրել և միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի նրանք ի վերջո հաջողության հասնեն»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031