Բաժիններ՝

Մի գիշերվա մեջ 15 զոհ եք տվել, հետո գնացել Իջևան խնջույքի. գործը ծածկադմփոց եք անում. հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի հայրը՝ Փաշինյանին

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից երկուսի ծնողներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ հրդեհից հետո ողջ մնացած զինվորների ասածները միմյանց հակասում են՝ տարբեր են։

«Զինվորներից որոշները միմյանց հետ 1,5 տարի ծառայել են, բայց այսօր սառն են, օրինակ, չեմ պատկերացնում մի ընկեր, որ նեղ օրեր կիսի ու այսօր չգա ծնողի կողքին կանգնի մի բանով օգնի։ Ես չգիտեմ՝ ճնշումն ում կողմից է և ում հրամանով է, բայց 2 ամիս 20 օր է՝ փնտրում եմ իմ երեխու իրերից։ Այստեղ ոչ թե հարցը նյութական է, այլ այն, որ խորը կասկած ունեմ, որ գողություն է տեղի ունեցել։ Ես ողջ մնացած զինվորներին խորհուրդ կտամ, որ հարգեն իրենց ընկերների հիշատակը, իրենք իրենց։ Այսպես թե այնպես, մենք այս ամենը բացահայտելու ենք, պարզվելու են այն մարդիկ, ովքեր թաքցրել են իրականությունը, հետո ոչ միայն մեր, այլև ողջ հասարակության կողմից իրենք չեն ներվելու»,- նշեց զոհված զինծառայողի հայրը։

Զոհված զինծառայողներից մեկի հայրն էլ ասաց, որ պետությունն ի վիճակի չէ բացահայտելու դեպքը։

«Ժամերի ընթացքում դեպքը կարող էին բացահայտել, այսպես ասեմ՝ թող Եղոյին բերեն ինձ տան, 30 րոպե հետո բոլորին պատմեմ, թե իրականում այնտեղ ինչ է եղել։ Ի վիճակի չե՞ն ճշտել, եթե դուրս գանք փողոց, մեկին մի բան ասենք, եթե իրենք ուզեն ճշտել, չգիտեմ քանի տարի հետ կգնան, որ հասկանան՝ ինչու ենք նման բան ասել։ Փաշինյանն ասում է, ամեն ինչ պարզից էլ պարզ, դա իրենց համար է պարզ, իրենք գիտեն՝ ինչ է եղել ու ինչի համար են ծածկադմփոց անում։ Այս ամենը հիմք է տալիս ասելու՝ ասում են՝ ձուկը գլխից է հոտած, որ վերևից է հրամանը եղել, եթե ոչ սպանության, գոնե հրդեհելու։ Ծածկադմփոց են անում, որի հրամանը եկել է վերևից։ Մենք Կառավարությունից, Զինդատախազից պետք է հարցնենք, որ՝ դեպքից 2,5 ամիս է անցել, տվյալ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք կատարել, առհասարակ մտադի՞ր են գործը բացահայտել, թե՞ ոչ։ Մի գիշերվա մեջ 15 զոհ են տվել ու այդքանից հետո գնացել են խնջույքի, տեսեք իրենց անտարբերության աստիճանը, եթե այդ երեխաները ձեզ պետք չէին… իրենք մեր ամենաթանկն էին։

Կարդացեք նաև

Նույն օրը գնացել Իջևան խնջույք են արել, փոխարենը սգո օր հայտարարեր, քիթը մտցներ իր բունը, դուրս չգար, մինչև հասկանար՝ այս խայտառակությունից ինչպես է դուրս գալու… Կամ դու ի՞նչ գործ ունես, վեր կենաս այդ պահին ելույթ ունենաս, հայտարարություն անես, քո հայտարարության ժամանակը չէ, դու նստի տեղդ, մինչև տեսնես՝ քեզ ինչ են զեկուցում։ Հենց այդտեղից երևաց, որ այս գործը հենց առաջին օրվանից գնում է դեպի ծածկադմփոց»,- խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց զինծառայողի հայրը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, վիրավորում ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից, 3-ը տեղափոխվել էին Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում էր ծանր։

Տեսանյութեր

Լրահոս