Շուրջ մեկ տարի առաջ 168.am-ի յութուբյան ալիքը նախաձեռնեց հարցումների պրակտիկա՝ մեր հետևորդներին առաջադրելով երկրի սոցիալ-տնտեսական, ինչպես նաև՝ քաղաքական-հասարակական կյանքին վերաբերող հարցեր: Մեկ տարի անց, ամփոփելով հարցումների պատասխանները, բավականին հետաքրքիր պատկեր ենք ստացել:
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավորների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպել է Զինվորական դատախազին։
Ծածկադմփոց են անում, որի հրամանը եկել է վերևից։ Մենք Կառավարությունից, Զինդատախազից պետք է հարցնենք, որ՝ դեպքից 2,5 ամիս է անցել, տվյալ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք կատարել, առհասարակ մտադի՞ր են գործը բացահայտել, թե՞ ոչ։ Մի գիշերվա մեջ 15 զոհ են տվել ու այդքանից հետո գնացել են խնջույքի, տեսեք իրենց անտարբերության աստիճանը, եթե այդ երեխաները ձեզ պետք չէին… իրենք մեր ամենաթանկն էին։