Ազատ գյուղի հրդեհի վերաբերյալ այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ. Նորայր Նորիկյան

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավորների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպել է Զինվորական դատախազին։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, թե ձեռնպահ  կմնա ասելու, թե իրենց բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ստացել են։

«Այս պահին տուժող կողմին հետաքրքրող բոլոր հարցերը բարձրաձայնվել են, հաստատապես պնդում եմ, որ այդ հարցերի բարձրաձայնմանը հետամուտ կլինենք մինչև վերջ։

Ինչպես մեր, այնպես էլ Դատախազության կողմից բարձրացրած հարցերի համատեքստում ստացել ենք պատասխան, որ այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ, ընթանում են գործողություններ հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ։ Սակայն կոնկրետ վարկածի վերաբերյալ մեզ սպառիչ տեղեկություն չի տրամադրվել»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս