
Տուշոնկա՝ տավարի մսով

Բաղադրիչներ
Տավարի յուղոտ միս- 3 կգ
Սոխ- 6 հատ
Հատիկավոր սև պղպեղ- 20 հատ
Դափնու տերև- 10 հատ
Աղ, սպիտակ աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
Տավարի միսը կտրատել մեծ կտորներով, սոխը բաժանել 4 մասի։ Կաթսայի հատակին մսի շերտ դնել, աղ, պղպեղ անել, ավելացնել մի քանի դափնու տերեւ, պղպեղի հատիկներ և 1 սոխը՝ բաժանած 4 մասերի։ Շարունակեք դասավորել նույն հերթականությամբ։
Վերջում ավելացնել այնքան, որ միսն ամբողջությամբ ծածկվի։
Կափարիչը փակել և եփել ուժեղ կրակի վրա։ Հենց սկսի միսը եռալ, խառնեք և կրակը իջեցրեք։ Անհրաժեշտության դեպքում եռացրած ջուր ավելացրեք։
Ընթացքում եթե ջուր ավելացնելու կարիք չկա, խառնել և ջուր ավելացնել։ Պատրաստման ընթացքում միսը պետք է միշտ արգանակով ծածկվախ լինի:
3,5 ժամ անց մսի արգանակն ամբողջությամբ շագանակագույն կդառնա, ինչը կնշանակի, որ միսը գրեթե պատրաստ է։
Շարունակեք եփել ևս 30 րոպե՝ ցածր կրակի վրա։
Այն չի կարելի երկար պահել, դրեք սառնարանում և փորձեք այն սպառել մեկ շաբաթվա ընթացքում։