
Հավի կրծքամսով ռուլետներ

Բաղադրիչներ
Հավի կրծքամիս – 2 հատ
Գազար – 2 հատ
Պանիր – 150 գ
Սխտոր – 4 պճեղ
Մայոնեզ, մաղադանոս, աղ, պղպեղ, բուսայուղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բարակ շերտերով կտրատել , թեթևակի համեմել աղով, պղպեղով և մի կողմ դնել։
Գազարը քերիչով անցկացնել, ավելացնել քերած պանիրը։ Մաղադանոսը մանր կտրատել, սխտորը ճզմել և ավելացնել գազարով զանգվածին:
Ավելացնել մի քիչ մայոնեզ և աղ՝ ըստ ճաշակի։
Հավի մսի մեջ փաթաթել միջուկը և ամրացնել ատամի փայտիկով կամ թելով, այնուհետև տապակել բուսայուղի մեջ:
Հեռացնել թելերը: Ռուլետները դնել տապակի մեջ, ավելացնել մի քիչ ջուր կամ արգանակ և դնել ջեռոցը 30-40 րոպե։