Մարիա Կարապետյանը ՔՊ-ականներին կոչ արեց ձեռնպահ քվեարկել Արցախի վերաբերյալ հայտարարության տեքստին

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ։ Հայտարարության տեքստը ներկայացնելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ըստ էության, մերժեցին այն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր թիմի պատգամավորներին կոչ արեց ձեռնպահ քվեարկել հայտարարության տեքստին։

«Առաջարկում եմ ձեռնպահ քվեարկել հետևյալ հիմնավորումներով։ Նախ ԱԺ-ն 1991 թվականից ի վեր ընդունել է ԱԺ ընդամենը 14 հայտարարություն՝ յուրաքանչյուր թեմային անդրադառնալով մեկ անգամ, և իր հայտարարությունները շարունակում են ուժի մեջ մնալ։ Սա ասում եմ, որովհետև Լաչինի միջանցքը փակելուց երկու օր անց՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանի ԱԺ-ն ընդունել է հայտարարություն, որը շարունակում է  ուժի մեջ մնալ, և կարող են վերահաստատել այն։ Հաշվի առնելով շարունակվող ճգնաժամը, ինչպես նաև առնվազն երկու նոր հանգամանք, այն է՝ ոստիկանների սպանությունը Լաչինի միջանցքում, նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելը Ադրբեջանի կողմից, կարելի էր բացառություն անել և ընդունել ԱԺ հայտարարության ևս մեկ տեքստ նույն թեմայի վերաբերյալ։

Ալիևի մղումների մասին Հայաստանում կա համատարած կոնսենսուս, թե ինչ մտադրություններ ունի Ադրբեջանը»,- շեշտեց Մարիա Կարապետյանը։

Կարդացեք նաև

Նա ընդգծեց, որ երեկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ նորմալ քննարկում են ունեցել, սակայն չեն կարողացել համաձայնության գալ հայտարարության տեքստի առանձին բառերի շուրջ խմբագրումներ անելու հարցում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս