Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում 64 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ: Նիստին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում։
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ։ Հայտարարության տեքստը ներկայացնելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ըստ էության, մերժեցին այն։
Այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով խմբակցության ներկայացրած նախագծին՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» և դրա վերաբերյալ իշխանական խմբակցության պատգամավորների վերաբերմունքին, նկատեց՝ հայտարարության տեքստը ներկայացրել են իշխանական խմբակցությանը, որն էլ ներկայացրել է իր առաջարկությունները։