ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կնախագահի ՔՊ-ական Մարիա Կարապետյանը
ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոր կարգադրություն է ստորագրել, որով հաստատել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը։ Էթիկայի հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, փոխնախագահն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանն է։
Էթիկայի հանձնաժողովում, բացի նախագահից ու փոխնախագահից, ընդգրկված են ևս 8 պատգամավորներ, 4-ը ՔՊ-ից են՝ Զարուհի Բաթոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Մարիամ Պողոսյանը, Արման Եղոյանը, 2 պատգամավոր «Ուժեղ Հայաստանից»՝ Մամիկոն Ասլանյանը և Հարություն Հարությունյանը, 2 պատգամավոր՝ «Հայաստան» դաշինքից՝ Աղվան Վարդանյանը և Լիլիթ Գալստյանը։
Այս կազմն ունի նաև փոխարինող անդամներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխարինող անդամներն են՝ Տիգրան Գալստյանը, Սարգիս Խանդանյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ Դավիթ Ղազինյանը, Արեգա Հովսեփյանը, Հայկ Ֆարմանյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին 92 կողմ ձայներով ընդունվեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը և պարզ դարձավ, որ այն ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ռոտացիոն կարգով, համաձայն որի՝ 6 ամիս անց հանձնաժողովի նախագահությունն անցնելու է ընդդիմադիր խմբակցությանը։

