Փաշինյանը թող հույս չունենա. չի հասցնելու փախնել. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց՝ ամենօրյա կապի մեջ են Արցախի քաղաքական ուժերի հետ:

Անդրադառնալով երեկ մամլո ասուլիսում Նիկոլ Փաշինյանի  հնչեցրած նկատառմանը, թե Արցախը պետք է պատասխանի՝ ինչ ճակատագիր է ուզում իր համար, պատգամավորը շեշտեց. «Արցախը դրան պատասխանել է, ընդ որում` վերջին երեք ամիսը պատասխանում է հերոսական զրկանքներով, տոկունությամբ՝ շրջափակման մեջ պայքարելով թե՛ սեփական, թե՛ ՀՀ անվտանգության համար: Այնպես որ, Արցախն իր խոսքն ասել է, ուղղակի կառավարիչները լսել չեն ուզում»: Քաղաքական գործիչը հավելեց՝ Փաշինյանն ուղղակի ձեռքերը լվացել է Արցախից:

Լրագրողի հարցին, թե ՊՆ Սուրեն Պապիկյանն այսօր վերահաստատել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ «ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, եթե դուրս եկողներ կան, ՀՀ-ից են դուրս գալիս», արդյո՞ք ՀՀ-ից «դուրս եկողներ» ասելով՝ նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Փաշինյանը հույս թող չունենա. չի հասցնելու փախնել,- ապա նկատեց,- Այն, ինչ տեղի է ունեցել ամիսներ շարունակ, դեռևս 2018-19 թթ.-ին, և մի քանի օր առաջ՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարմամբ, հստակ տարանջատման քաղաքականության դրսևորում է, որով հայկական կողմը փորձում է  ցույց տալ իր մոտեցումը ՀԱՊԿ-ին:

Հիշեցնեմ, որ ՀՀ-ն հրաժարվեց ՀԱՊԿ փոխօգնության ծրագրից, որը, ըստ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Զասի, պարունակում էր նաև սպառազինության աջակցություն՝ պատճառաբանելով դա քաղաքական գնահատականի բացակայությամբ:

Նախորդ երկամսյա ԵՄ դիտորդական առաքելության ժամանակ եղան 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտումներ, որոնց վերաբերյալ չեղան քաղաքական գնահատականներ, բայց հաջորդ առաջարկությանը ՀՀ-ն համաձայնեց»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս