Առնվազն ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանն ասել է` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան

Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին խնդրեցին հիշեցնել, թե ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում ե՞րբ է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանը նշեց. «Նախագահ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ՝ թե՛ այստեղ, թե՛միջազգային մի քանի ամբիոններում ասել է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց իբրև  դրա հաստատում ես Ձեզ այլ օրինակ կբերեմ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահները Փաշինյանին ասել են, որ Ադրբեջանի նախագահը համակերպվել է, որ Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում:

Ավելին՝ եթե դուք նայեք ոչ միայն նախագահ Սարգսյանի հայտարարություններին, այլ նաև բանակցային հետագծին ու տրամաբանությանը, ապա ակնհայտ երևում է, որ  ՀՀ բանակցային կարմիր գիծը եղել է հենց դա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս