«Դուք ո՞վ եք, որ լիազորությունները գերազանցեք ու ինձ պատասխանեք»/ Անի Խաչատրյանը՝ Արմեն Գալջյանին
«Մի քանի օր առաջ Երևանի որոշ դպրոցների տնօրեններ հանդիպել են ՌԴ դեսպանին ու նրա հետ ինչ-որ աշխատանքային խմբի մասին են խոսել, որի վերաբերյալ քաղաքապետարանում ծպտուն չկա»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ամեն տարի Մարտի 8-ի շրջանակներում հանդիպում է եղել, և այն դպրոցների հետ, որտեղ ռուսաց լեզվի դասարաններ են եղել:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ ասաց, որ դպրոցների տնօրենների մասնակցության մասին համապատասխան մարմինները թող պատասխանեն, բայց ավագանին քաղաքական մարմին է, դրա համար էլ նա նման տեքստեր հնչեցնելու իրավունք ունի:
«Դուք ո՞վ եք, որ լիազորությունները գերազանցեք ու ինձ պատասխանեք, ո՞վ եք, որ իմ ելույթը քննարկեք»,- զայացավ Անի Խաչատրյանը: