
Մարտի 6-ին հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է Ուշադրություն
Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ։