
16-ամյա որդին տնից 100.000 ռուբլին գողացել և օնլայն խաղադրույքներ էր արել

Մարտի 3-ին Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի մի բնակիչ ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր տվել, որ 2022 թ. դեկտեմբերի 15-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում տան ննջասենյակի զգեստապահարանի ճամպրուկից գողացել են 100 000 ՌԴ ռուբլի:
Դիլիջանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել, որ նշված գողությունը կատարել էր տանտիրոջ 16-ամյա որդին: Նա բաժին դիմում է ներկայացրել, որ իրենց տան ննջասենյակի պահարանի ճամպրուկից մոտ երկու ամիս առաջ 100 000 ՌԴ ռուբլին գողացել և օնլայն խաղադրույքներ է կատարել:
Կազմված փաստաթղթերը և 16-ամյա պատանին ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին: