Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ կհասնեն անվտանգության բարձրացման, եթե պարտադրում են, որ տեխզննում անցնելուց գազի բալոնը ստուգված լինի». վարորդ

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մարտի 2-ին վարորդներին հիշեցրեց և տեղեկացրեց, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ այսուհետև պարտադիր պահանջ է, որ տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է ստուգի տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված լինելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման հանգամանքը։

Որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 25-ից։

Նշենք, որ մինչև այդ տեխզննումից հետո նշվում էր միայն մեքենայի գազաբալոնով վերասարքավորված լինել-չլինելը:

Վարորդները, սակայն, դեմ են այս փոփոխությանը, կարծում են, որ հերթական անգամ իրենց տուգանելու միջոց են գտել:

Կարդացեք նաև

«Առաջ ուղղակի ասում էին՝ պետք է գազի բալոնը ստուգվի, իսկ հիմա ասում են՝ տեխզննում անցնելուց պարտադիր պայման է, որ գազի բալոնը ստուգված լինի: Չեմ կարծում, որ կհասնեն անվտանգության բարձրացման, այլ տարբերակ պետք է գտնեն»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդ Սարգիս Խաչատրյանը:

«Ես ունեմ գազի բալոն, բայց 4 ամիս է՝ բենզին եմ քշում: Կարո՞ղ է հետո էլ ասեն, որ պարտադիր պետք է նշվի գազ-բենզինը, ինչպես Վրաստանում է, անվադողերը մինչև 5 տարվա լինեն»,- նշեց մեկ այլ վարորդ:

Հավելենք, որ 168.am-ի հարցին, թե Հայաստանում օգոստոսի 1-ից չպետք է լիցքավորվեին տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չէին լինի լիցենզավորված կազմակերպության կողմից, այս առումով Տեսչական մարմինն ի՞նչ է արձանագրել. արդյո՞ք բոլոր գազալցակայաններն են հետևել օրենքին, թե՞ եղել են խախտողներ, տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը պատասխանել էր.

«ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը 2022թ. օգոստոսի 1-ից սկսել է խիստ վերահսկողություն իրականացնել։ Դիտարկվել է շուրջ 1000 գազալցակայան և բենզալցակայան, որտեղ արձանագրվել է շուրջ 730 իրավախախտում: Բոլոր իրավախախտումների համար կիրառվել են համապատասխան պատասխանատվության միջոցներ»:

Հիշեցնենք, որ Հայաստանում ավտոմեքենաների գազաբալոնների ստուգումը պարտադիր է դարձել 2022-ի օգոստոսի 1-ից։ Դա արվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում 𝟐𝟎𝟐𝟐 թ. փետրվարի 𝟏𝟖-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն, ըստ որի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031