Հայաստանի արտաքին գործերի նախարարը նպատակահարմար չի համարում առաջարկությունների բովանդակությունը հրապարակել, որովհետև խոսքը դետալների և բանակցային գործընթացնի մասին է։
Ստորագրվել է հուշագիր դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Փետրվարի 7-ին խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում, կարո՞ղ են մտածել, որ նույն Մանվել Գրիգորյանի «օպերացիան» են ուզում կրկնել՝ հայրենիքի հերոս Սեյրան Օհանյանին դարձնեն թալանչի։
Սենատոր Մենենդեսը, որպես Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, իրավունք ունի վետո դնել ամերիկյան սպառազինությունների համակարգերի վաճառքի վրա։
Միացյալ Նահանգների առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին հասել է 948,1 միլիարդ դոլար ռեկորդային ցուցանիշի՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 12,2 տոկոսով:
«Ես սովորաբար չեմ մեկնաբանում ՔՊ-ականների, այդ թվում՝ ԱԺ նախագահ անունով մարդու ասածները։ Խորապես համոզված եմ՝ ժամանակը կգա, և երբ նույն գործողությունները կատարվեն ՔՊ-ի հանդեպ, հասարակությունը դարձյալ որևէ բան չի անելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը։
Ըստ Defense News-ի՝ Կոնգրեսն իրավասություն ունի արգելափակել վաճառքը, սակայն, ամենայն հավանականությամբ, դիմումը կհաստատվի՝ առանց խոչընդոտի:
Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը ձյան տեղումներ են գրանցվել Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել մարզի ճանապարհներին։
Հայաստանի իշխանությունն արդեն պաշտոնապես տեղեկացրել է, որ Թուրքիա փրկարարներ է ուղարկել՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի գոտում աշխատանքներ իրականացնելու համար։ Այս ամենը հայ հասարակության շրջանում միանշանակ չընդունվեց։
Երկրաշարժերի հետևանքով նոր ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։
Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գրեթե 60 օր Արցախն ազգային ազատագրական նոր պայքարի փուլ է մտել և այդ պայքարի արդյունքը ոչ միայն կենսական նշանակություն ունի հայության ինքնության պահպանման և աշխարհում արժանապատիվ տեղ ունենալու տեսակետից, այլև հայկական երկու պետությունների կենսունակության ամենալուրջ փորձությունն է:
ՔՊ-ական պատգամավորը տեղյակ չէ.Վարդապետյանը նրան ստիպված բացատրում է արդեն մի քանի անգամ բացատրածը
Լիբանանն այսօր հայտարարել Է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիա հասնի արտակարգ մարդասիրական օգնությունը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:
«Ես պատգամավոր եմ, հարց եմ տալիս». Ռուբինյանը՝ իր հարցին պատասխան չտված Վարդապետյանին
Այսպիսով, երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 9400-ը:
«Արմեն Չարչյանն ու նրա հետ նույն գործով անցնող բոլոր անձինք չեն ցանկացել, որ գործը կարճվի». Վարդապետյան
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել՝ փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։
«Ինքս նման տեղեկատվության չեմ տիրապետում, չգիտեմ, թե կրակոցների ուղղությունները որոնք են եղել։ Արցախը շրջափակելուց հետո, սա նման առաջին դեպքն է, երբ թշնամին կրակում է Մարտակերտի ուղղությամբ»,- նշեց Վարդան Գրիգորյանը։
Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտնել է, որ կառավարությունը «տեղյակ է իրավիճակին, և Ինդոնեզիայում Նոր Զելանդիայի դեսպանության աշխատակիցները աշխատում են այդ գործի շուրջ»:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարության կարգադրությամբ հումանիտար օգնություն կհասցնի Իրան։
ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին՝ դրանք որակելով որպես դարի փորձությունը:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից դադարել են պաշտոնավարել: Նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Ալբերտ Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։
«Ճիշտ դիտարկում եք անում. այլ պաշտոնյաներ ևս…»․ Վարդապետյանը՝ Արսենյանին
Փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնեց Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին։
«Չկա ապացույց, որ Սերժ Սարգսյանը ուղիղ ցուցում է տվել». Աննա Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 8-ին քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագիրը:
Թուրքական «Habertürk» հեռուստաընկերությունը երկրաշարժից հետո Քահրամանմարաշից (Մարաշ) ուղիղ եթերով նկարահանումներ է իրականացրել՝ փորձելով պարզել նաև քաղաքացիների տրամադրությունները։
Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, գրառում արել թանգարանի հուշամատյանում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 12:00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Այգեշատ գյուղերի և Թռչնաֆաբրիկա բանավան տարածքի ջրամատակարարումը: