Արդարադատության նախարարի հրամանով Արթուր Հարությունյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Արթուր Հարությունյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող Ա. Մնացականյանի 2023 թվականի փետրվարի 6-ի թիվ 01/08.1/4704-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Հարությունյանի դիմումը.

Արթուր Լևիկի Հարությունյանին 2023 թվականի փետրվարի 7-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից»,-  նշված է հրամանի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728