Բաժիններ՝

«Ինչո՞ւ Թուրքիայի բանակի միջոցները չեն ընդգրկվում փրկարարական աշխատանքներում». Դեմիրթաշ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին: Նա իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի իշխանությունների աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դեմիրթաշը Թուրքիայի զինված ուժերին կոչ է արել իրենց տրամադրության տակ գտնվող մեքենաները և սարքավորումները ներգրավվել փրկարարական աշխատանքներում:

«Վաղն արդեն շատ ուշ կլինի»,- ասել է Դեմիրթաշը՝ հավելելով, որ կառավարությունը պիտի կազմակերպի այն կամավորների աշխատանքները, ովքեր ցանկանում են մասնակցել փրկարարական աշխատանքներին:

Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել այն միտքը, որը Դեմիրթաշն արտահայտեկ է իր գրառման մեջ.

«Եկել է համերաշխության ժամանակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728