ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։
Ճապոնիայի իշխանությունները նաև կարծում են, որ հրթիռի հնարավոր հեռահարությունը գերազանցել է 14 հազար կիլոմետրը, հետևաբար, այն ունակ Է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փետրվարի 22-ին այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանին՝ շնորհավորելու նրա ծննդյան 85-ամյակը: «Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք վայելելու Ձեր տաղանդն ու գործերը: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կշարունակեք ստեղծագործել […]
Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված և շուրջ 1 շաբաթ փողոցում հայտնված բնակիչներից մեկի 4 ամսական տղայի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են բուժհաստատություն:
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 29-րդ հայցադիմումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված պայմաններում միջազգային հանրության ավելի ակտիվ ներգրավվածության ապահովման հնարավորությունների շուրջ:
61 հոգուց բաղկացած հայտնի փաստաբանների խումբը վերոնշյալ անձանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն:
Էկոնոմիկայի նախարարությունը, Լիդիանը և Եվրասիական Զարգացման Բանկը հուշագիր են ստորագրում` ՈւՂԻՂ
: Վեց պաղեստինցի սպանվել է, ևս 70-ը՝ վիրավորվել այսօր Հորդանան գետի Արևմտյան ափի Նաբլուս քաղաքում Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների հետ բախումների հետևանքով:
Այս տարվա ընթացքում սպասվում է նաև ցուցադրություն Ռուսաստանում: Թեման լինելու է ուրարտական շրջանի ժառանգությունը:
Հասնելով Ռուբեն Վարդանյանի հեռացմանը՝ Ադրբեջանը դե ֆակտո արձանագրելու է Արցախի ներքին կյանքին, պետական կյանքի կազմակերպմանը մասնակցելու իր իրավունքը, Արցախը արտաքին շրջափակման ենթարկելով՝ ստանալու է նաև Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական կյանքում որոշում կայացնելու մանդատ, այսինքն՝ Արցախը վերցնելու է նաև ներսից։
Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին գործերի կենտրոնական կոմիտեի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ կայացած հանդիպմանը:
Կարևոր ենք համարում ԼՂ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Միրզոյան
Նախարարն այս մասին խոսեց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասուլիսում՝ անդրադառնալով հարցերին:
ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ այս անգամ այդ դեպքը չի լինի, և Ադրբեջանի կողմից չի լինի նույն վարքագիծը՝ այսինքն` նահանջ բարձրաձայնած պատրաստակամությունից:
Առայժմ պարզ չէ, թե որն է ահազանգի պատճառը:
Նա նշեց՝ իրենք, այսպես ասած, կարող են կոչ անել Ռուսաստանին կենտրոնանալ տեղի ունեցողի վրա, ավելի քան 100 հազար մարդ մեկուսացած է ԼՂ-ում:
Աշխարհը գլոբալ հակամարտության շեմին է կանգնած, եթե Վաշինգտոնը ցանկանում Է Մոսկվայի պարտությունը։ Ռուսաստանը կպաշտպանվի ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Եթե Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվի, արդյո՞ք սա չի նշանակում, որ Արցախը կատարում է Ադրբեջանի պահանջը, հետևաբար՝ այդ դեպքում ո՞րը պետք է լինի ընդդիմության անելիքը։ Ըստ իրավիճակի, արդյո՞ք ընդդիմությունն ունի մշակված սցենար։
Խոսելով Մյունխենի Անվտանգության համաժողովի մասին՝ Վահագն Մելիքյանը նկատեց. «Կարելի էր հրաշալի ձևով այդ հարթակն օգտագործել՝ սառը մեկնաբանություններով, շեշտադրումներով պատասխանել ղեկավարին ոչ հարիր պահվածքին: Դա չի արվել, որովհետև կա վախը»:
Վարչապետը կարևորել է միջգերատեսչական շարունակական փոխգործակցությունը հետագա աշխատանքների համատեքստում և խորհրդակցության արդյունքներով մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Իտալիայի մշակույթի նորանշանակ նախարարին, որը տարածաշրջանում առաջին այցն իրականացրել է Հայաստան:
«Մենք գտնվում ենք այն իրավիճակում, երբ պայմանական արևելքն ու արևմուտքը ամենօրյա ռեժիմով ավելի ու ավելի են բարձրացնում խաղադրույքները»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել:
2023 թ․ փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ՝ միտված Արցախի ժողովրդի դեմ վարվող հանցավոր քաղաքականության քողարկմանը և պատճառահետևանքային կապերի խախտման միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրմանը։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է հերքել […]
«Թուրքիան քայլ առ քայլ կարողանում է իր նպատակներն իրականացնել»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոս, վերլուծաբան Վարդան Հակոբյանը:
Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ:
Երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական ձեւաչափով կարեւորվել է բարեկամության խմբերի դերակատարումը:
«Խաղաղության դիմաց առաջարկում են խաղաղություն, բայց իրական խաղաղություն, ոչ թե այսպիսի խաղաղություն, որտեղ դու շարունակում ես կորցնել, զոհվել, խայտառակ լինել, նսեմանալ, ստորանալ ու էլի մնալ ծնկաչոք վիճակում՝ մուրացողի դերում»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության» պայմանագրին:
168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ պատերազմից հետո բնակիչները չունեն վարելահողեր, մշակում են միայն տնամերձերը։