Արցախի ԱԳ նախարարը ԵԽ պատգամավորների հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 21-ին հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմի, Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակության, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Կասպար Կարապետյանի, նույն գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանի ու Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ:

Հանդիպման ընթացքում Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, բարձր գնահատել խորհրդարանականների սկզբունքային դիրքորոշումը Եվրոպական խորհրդարանի կողմից՝ Արցախի շրջափակման կապակցությամբ համապատասխան բանաձևի ընդունման վերաբերյալ:

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 21-ին հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմի, Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակության, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Կասպար Կարապետյանի, նույն գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանի ու Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, բարձր գնահատել խորհրդարանականների սկզբունքային դիրքորոշումը Եվրոպական խորհրդարանի կողմից՝ Արցախի շրջափակման կապակցությամբ համապատասխան բանաձևի ընդունման վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված պայմաններում միջազգային հանրության ավելի ակտիվ ներգրավվածության ապահովման հնարավորությունների շուրջ:

Արցախի ապաշրջափակման համատեքստում Սերգեյ Ղազարյանն ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ ավելի գործուն և արդյունավետ քայլերի, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Արցախի ապաշրջափակման համատեքստում Սերգեյ Ղազարյանն ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ ավելի գործուն և արդյունավետ քայլերի, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս