«3 պաշտոնյա նշեցի՞ք». Զինվորական պաշտոններն իրարից չտարբերող Փաշինյանը՝ Պապիկյանին

Այս գիշեր, ըստ պաշտոնական տեղեկությունների, ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ՊՆ N զորամասի կողմից օգտագործվող կացարանում. զոհվել է 15 զինվոր, կա 3 վիրավոր, որից երկուսը գտնվում են Այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Այսօր առավոտյան Կառավարության նիստը վարող Նիկոլ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հրահանգեց մանրամասներ ներկայացնել ողբերգական դեպքի վերաբերյալ և շեշտեց՝ պետք է լինեն անհատական հետևանքներ։

Ուշագրավ է, որ բանակում չծառայած, 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո միայն մայիսին դիրքեր հասած և ընդամենը դիրք փորած Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետ դառնալուց հետո կոչ էր անում չկասկածե՛լ գերագույն գլխավոր հրամանատարի իր կարողությունների վրա, զինվորական բարձրագույն պաշտոններն իրարից չի տարբերում։

Այսօր կառավարության նիստում, երբ ՊՆ Սուրեն Պապիկյանը Փաշինյանին զեկուցում էր, որ աշխատանքից ազատվել է 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետը, Փաշինյանը ընդհատեց Պապիկյանին՝ հարցնելով. «Այսինքն՝ երեք պաշտոնյա նշեցի՞ք… Այդքան երկա՞ր է պաշտոնը»։

Կարդացեք նաև

Ի պատասխան Փաշինյանի ճշտող հարցին՝ Պապիկյանը պատասխանեց. «Նույն պաշտոնի մասին է, պաշտոնն այդպես է՝ կարող եմ ավելի կրճատ նշել՝ Շտաբի պետ՝ կորպուսի հրամանատարի տեղակալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս