«3 վիրավորից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժնում». Անահիտ Ավանեսյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս գիշեր Գեղարքունիքի մարզում N զորամասում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել: Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի և Քննչական կոմիտեի ղեկավարի զեկուցումները լսելուց հետո Փաշինյանն  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց, թե միջադեպի հետևանքով բուժհաստատություններում գտնվող զինծառայողների առողջական վիճակն ինչպե՞ս է գնահատվում։

«Այրվածքաբանության կենտրոնում 3 վիրավոր ունենք, 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 1-ի վնասվածքներն ավելի թեթև են՝ բաժանմունքային պացիենտ է»,- ասաց Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս