168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրությունների շարք է ներկայացրել այն մասին, որ 2020 թվականի պատերազմին ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել, մասնավորապես, պատերազմի սկսվելու պահին զինվորները կարևոր ուղղություններում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել։ Այսինքն, զորքը պաշտպանության անցած չի եղել: Ավելին, պատերազմի առաջին րոպեներին իր տեղում չի եղել այդ ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը:
Աչաջուր բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Պավլիկը ընտանիքի միակ տղան էր, 1.5 տարի առաջ էր մեկնել ծառայության։
Ի՞նչ ասացի… Որդուն էր փնտրում, ասաց՝ ո՞ւր ա տղես։ Անպատասխան հարց տվեց, որ չկարողացա պատասխանեմ, ու 6-րդ ծնողն էր արդեն, 15-ից 6-րդ ծնողն էր, ու Աստված գիտի՝ մնացածը կգա՞ն, չե՞ն գա, կամ գալուց ի՞նչ հարց կտան։
«Գրանցված է շնչուղիների այրվածք, գտնվում են հսկողության տակ։ Կատարվել են վիրակապություններ, ծանրության աստիճանը որոշվել է։ Մյուս զինվորը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, վիճակը գնահատվում է բավարար, միջին ծանրության։ Եկեք այրվածքների տոկոսի մասին չխոսենք, բայց այն, որ շնչուղիների այրվածքներ կան, դա արդեն..․ բոլոր տեսակի շնչուղիների այրվածքները կյանքի համար վտանգավոր են, երբ գտնվում են կլինիկայում, ավելի կառավարելի են այդ հիվանդները։
«Ակնհայտ է, որ հակահրդեհային ամենապրիմիտիվ կանոնները չեն պահպանվել»,- այսօր Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով գիշերը Գեղարքունիքի մարզում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այրվածքաբանության կենտրոնում 3 վիրավոր ունենք, 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 1-ի վնասվածքներն ավելի թեթև են՝ բաժանմունքային պացիենտ է»,- ասաց Ավանեսյանը։
Փաշինյանը պահանջում է Սուրեն Պապիկյանից թվել աշխատանքից ազատված պաշտոնյաների անունները