Քանի որ հիմնականում ՌԴ-ից հոսքը նվազել է, տներ կան, որ ազատվել են կամ նոր են դուրս գալիս շուկա. Անդրանիկ Հարությունով
«Մի՞թե Երևանում գոնե մինչև 100.000 դրամի սահմաններում բնակարան չկա»,- այս հարցը հաճախ է հնչում, որին կեսկատակ-կեսլուրջ հաջորդում է պատասխանը, թե Լոս Անջելեսում վարձովտներն ավելի էժան են, քան Երևանում:
Այս պահին, օրինակ, Աջափնյակ վարչական շրջանում վարձով տրվող՝ մասնակի վերանորոգված մեկ սենյականոց բնակարանն արժե 170.000 դրամ, 2 սենյակը՝ 220-330.000 դրամ:
Արաբկիրում 1 սենյակի արժեքը սկսվում է 220.000 դրամից, երկու սենյակը՝ 300.000 դրամից:
Իսկ ահա Էրեբունիում 2-3 սենյականոց բնակարան հնարավոր է գտնել 150.000-160.000 դրամի սահմանում:
Նուբարաշենում 1 սենյականոց բնակարանների արժեքը 100.000 դրամ է:
«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է բնակարանների ոչ միայն չէժանանալու, այլև դրանց բացակայության խնդիրը, վերջինը պատասխանեց. «Քանի որ հիմնականում ՌԴ-ից հոսքը նվազել է, տներ կան, որ ազատվել են կամ նոր են դուրս գալիս շուկա: Երկրոդ խոշոր հոսքը սպառել է, և այս պահին ավելի քիչ մարդ է գալիս Հայաստան։
Մեր դիտարկմանը, թեոլորտի մասնագետները հաճախ են նշում, որ արտասահմանցիների, հիմնականում՝ ռուսների հերթական հոսքի ժամանակ էլի անշարժ գույքի շւուկայում նույն խնդիրներն ենք ունենալու, սա նշանակո՞մ է, որպետություննայդպես էլ չկարողացավազդել գների վրա, այն դեպքում, երբ այլ երկրներում կարծես պետությունն անգամ սահմանում է, թե որ հատվածում մինչև որ գնի սահմաններում կարող են վարձովբնակարաններ լինել, Անդրանիկ Հարությունովը նշեց, որ գործընթաց պետք է լինի, մեկ օրենք ընդունելով չի լինում:
«Ինչ-որ մի կետից սկսում են մասնագետներ աշխատել, որպեսզի հասկանան խնդիրը: Առաջին հերթին՝ վարձով տրվող բոլոր բնակարանները պետք էօրինական ձևով հանձնվեն, և դրանից նաև պետական շահն է բխում, քանի որ միլիոնավոր դոլարներ տարվա կտրվածքով հարկերի տեսքով չեն մուծվում բյուջե: Երբ նոտարով կամ կադաստրով պայմանագիր է կնքվում, ինչ-որ մի կետից պետությունը սկսում էկարգավորող օրենքներ մշակել: Տարբեր երկրներում փորձը տարբեր է: Շփվում եմ եվրոպական տարբերերկրներում, ԱՄՆ-ում բնակվող հայազգի անշարժ գույքի գործակալների հետ, ովքեր փորձով կիսվում են՝ հայտնելով, որ, օրինակ, եթե որևէ բնակարան հանձնվել է վարձակալության, երկու տարվա կտրվածքով մաքսիմում 15 տոկոս կարող է թանկանալ:
Կան երկրներ, որ վարձակալին բնակարանից հանելուց պետք է նույն գնով նույն տարածքում բնակարան գտնի սեփականատերը, ապա նոր վարձակալին խնդրի, որ դուրս գա բնակարանից՝ ներկայացնելով ծանրակշիռ պատճառ: Որոշ երկրներում էլ վարձակալության մաքսիմալ ու մինիմալ թիվ կա: Իսկ մեզ մոտ այս ամենին հասնելու համար ժամանակ է պետք, և պետք է սկսվի առաջին քայլից, որը, իմ կարծիքով՝ դեռևս չի արվել»,- ընդգծեց անշարժ գույքի գործակալը: