Մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու կառավարության որոշման հերթական փուլը նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից։
Անդրանիկ Հարությունովն անդրադառնալով այս վիճակագրությանը՝ շեշտեց․ «Իրենք նախկինում միշտ սեփականության վկայականների գործարքներն էին արձանագրում վիճակագրությամբ, ու դրա հիման վրա էին միջին գին հաշվում, իսկ մեզ համար շատ կարևոր էր, որ շուկայում նոր մտնող, ներդրում կատարող անձը տեղեկանա, թե այդ տարվա, կամ կիսամյակում, ինչքան գնման իրավունք է վաճառվել։ Իսկ այս պարագայում մենք արդեն ունեցանք գնման իրավունքների ստատիստիկան»։
«Կադաստրի կոմիտեի տված վիճակագրությունը խեղաթյուրված է, ինչն ունի տեխնիկական պատճառներ,- ի պատասխան՝ նկատեց Անդրանիկ Հարությունովը՝ պարզաբանելով,- Իրենք վիճակագրության մեջ ներառում են նաև նախկինում եղած տրված գնման իրավունքները, որոնք այս տարի դարձել են սեփականության վկայական, ավտոմատ դարձել են առքուվաճառք, ու իրենց գներով հանդերձ՝ ազդում են վիճակագրության վրա։ Օրինակ, 3 տարի առաջ եղած գինն այս տարվա վիճակագրության մեջ է մտել»։
Վերջին շրջանում հայ հանրության շրջանում բողոքներ կան, որ ռուսների մեծ հոսք այլևս չկա Հայաստանում, ուստի ենթադրվում էր, որ տան վարձավճարներըպետք է նվազեին, սակայն վարձավճարները նախկինի նման պահպանվում են՝ կայուն բարձր։
168.am-ի հետ զրույցում «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը այս հարցերին ի պատասխան՝ նախ ասաց, որ պահանջարկի առումով այսօր վարձակալության շուկան չեն կարող համեմատել նախորդ տարվա հետ, քանի որ այս տարի շուկան պասիվ է։
Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկման համար ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։
«Մի՞թե Երևանում գոնե մինչև 100.000 դրամի սահմաններում բնակարան չկա»,- այս հարցը հաճախ է հնչում, որին կեսկատակ-կեսլուրջ հաջորդում է պատասխանը, թե Լոս Անջելեսում վարձովտներն ավելի էժան են, քան Երևանում: Այս պահին, օրինակ, Աջափնյակ վարչական շրջանում վարձով տրվող՝ մասնակի վերանորոգված մեկ սենյականոց բնակարանն արժե 170.000 դրամ, 2 սենյակը՝ 220-330.000 դրամ: Արաբկիրում 1 սենյակի արժեքը սկսվում է 220.000 […]