Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։ Այս մասին հայտնում է Ոստիկանութունը:
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ադրբեջանն այպիսով փորձում է տեղեկատվական այնպիսի ֆոն ստեղծել, որի պայմաններում ագրեսոր կդիտվի Հայաստանը:
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Քանի որ հանրային դաշտում տևական լռությունս ոմանց մետ տարընկալման առիթ է ստեղծում, ասեմ որ պարզապես այլևս անիմաստ եմ համարում խոսելը։ Դրա ժամանակը վաղուց անցել է՝ այդպես էլ չվերածվելով գործողության։ Վերջին շրջանում Հայաստանում չի խոսում (հարցազրույց, մեկնաբանություն, ֆբ–հրապարակումներ) միայն ալարկոտը։ Ուստի, խոսքը ևս արժեզրկվել է ու դարձել է բոլորիս համար ինքնաթերապիայի մեթոդ։
Լուգանսկին համագործակցել է այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են Յուրի Տեմիրկանովը, Քենթ Նագանոն, Ջանանդրեա Նոզեդան, Ստեֆան Դենևը, Վլադիմիր Յուրովսկին և այլք: Ելույթներ է ունեցել ամենահեղինակավոր բեմահարթակներում:
«Ֆեդերացիան կհայտարարի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը, երբ կլինի պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Կարապետյանը:
Վերցված ջրի նմուշները հետազոտվելու են Գերմանիայի դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի, Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներում։
Բուլղարիայում հայկական համայնքը շատ ակտիվ է, ներգրավված է գրեթե բոլոր ոլորտներում. թե տեղի հայերին, թե Հայաստանի հայերին բուլղարացիները սիրում են:
«Ներկայումս իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ»,- ասել է Սաֆավին։
ESG Sustainalytics ոլորտում առաջատար վերլուծական ընկերության փորձագետները ներկայացրել են երկրորդ կողմի կարծիքը Յունիբանկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման հայեցակարգի վերաբերյալ և հաստատել դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին և Green Bonds Principles 2021-ի պահանջներին:
Գիրքն անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին։
ԱՊՀ-ն կարող Է հարթակ դառնալ Ուկրաինայի շուրջ հարցերի լուծման համար, բայց Կիեւը դրանում շահագրգռություն չի ցուցաբերում:
Միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը, 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս նախագծին, նշեց՝ թեև ներդրման դիմաց քաղաքացիության կամ բնակության հնարավորություն ստանալն աշխարհում ընդունված պրակտիկա է, այդուհանդերձ, հաշվի առնելով ՀՀ առկա անվտանգային մարտահրավերները՝ պետք է գիտակցել այս նախաձեռնության ռիսկերը:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա և 54-ամյա երկու տղամարդու: 34-ամյա Գոռ Պետրոսյանը մահացել է, իսկ 54-ամյա տղամարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Ղրղզստանը գտնվում Է Ուզբեկստանի հետ սահմանի սահմանագծման քննարկումների ավարտական փուլում:
Գերմանիայում, ենթադրվում Է լույս հոկտեմբերի 20-ի գիշերը հրկիզումից հետո, գրեթե լիովին այրվել Է հյուրանոցը, որտեղ ուկրաինացի փախստականներ Էին ապրում. արտակարգ պատահարից ոչ ոք չի տուժել:
Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հայկական թանգարանների ազգային կոմիտեն և Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, 2022 թվականի հոկտեմբերի 24-28-ը Հայաստանի և Արցախի թանգարանների մասնագետների համար կազմակերպում են «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով քառօրյա դասընթաց-վարժանք:
Հոկտեմբերի 20-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022 թվականի հունիսի 9-ին դիմել էր Ազգային ժողով, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունների 3 պատգամավորների մասնակցությամբ հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծվեր։
Չինական Շանդուն նահանգը կխորացնի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ներառվող երկրների հետ:
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում (Թբիլիսիի թիվ 104 հայալեզու դպրոցի բակին հարակից) ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երկու տապանաքար:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 20-ին հայտարարել Է, որ 2024 թվականին կայանալիք ընտրարշավն ամենաընդգրկունը կդառնա վերջին տարիների ընթացքում եւ դժվարինը՝ երկրի նկատմամբ արտաքին ճնշման եւ սադրանքների կապակցությամբ:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Բուլղարիա – Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրով՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերություններն ուժեղացնելու և զարգացնելու գործում իր ունեցած նպաստի և համամարդկային արժեքները պահպանելու համար:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ բազմիցս հայտարարել են, որ ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն Արցախի անվտանգության ապահովման գործում։
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունների ամբողջ ընթացքն ավարտվել է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները:
Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 19-ին Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում հայտնաբերել և ձերբակալել են 53-ամյա Լիլիթ Պ.-ին։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
«Որոշ ակնոցավոր շեպոկլյակների արարքի լկտիությունը մերկացնելու համար այլ ելք չկա»։