Մենք կարողանալո՞ւ ենք ապահովել ադրբեջանցի իրավախախտի դատվելը մեր տարածքում. Արման Թաթոյան

Այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով 168.am-ի հարցին, թե՝ որ պայմաններում է հնարավոր խոսել խաղաղության դարաշրջանի մասին, արձանագրեց, որ խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց այն չի լինում միայն մի կողմի հաշվին:

Արման Թաթոյանն այս գործընթացում կարևորեց ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխիքները:

«Մտածե՞լ ենք մեր քաղաքացիների իրավունքների անվտանգության մասին. որո՞նք են երաշխիքները: Ես մի քանի օրինակ եմ բերում.  մեր քաղաքացին այս ատելության, թշնամանքի պայմաններում Ադրբեջանով երթևեկում է, գնում է մեկ այլ տեղ: Ճանապարհին կանգնացրին, պայմանական պատճառաբանությամբ տուգանեցին, ազատազրկեցին, ես, օրինակ, մտածում եմ՝ որպես ՄԻՊ, ես ումի՞ց ինչ եմ գնալու ուզեմ, մեր գերիներին են պահում քաղաքական առևտրի նպատակով, չեն վերադարձնում:

Եկեք դիտարկենք հակառակ օրինակը՝ ադրբեջանական քաղաքացիներն են գալիս: Ասեմ ձեզ՝ մենք հանդուրժող ազգ ենք միշտ եղել, դարերով ապրել ենք տարբեր ժողովուրդների հետ, և մենք ունենք հարգանք ցանկացած ազգի ներկայացուցչի նկատմամբ:

Հիմա այս իշխանությունների այս քաղաքականությունը կա, գալիս են ադրբեջանցի ծառայողներ. չենք կարող, չէ՞, բացառել, որ իրենք հանցանք կգործեն մեր նկատմամբ: Ես պարզապես հարց եմ հնչեցնում՝ մենք կարողանալո՞ւ ենք ապահովել այդ ադրբեջանցի ծառայողի… եկողի դատվելը: Այսքան ժամանակ լսե՞լ եք՝ Ադրբեջանի որևէ ծառայող՝ սահմանապահ, զինվոր, դատվի»,- ասաց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս