Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 12.101-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 12 հազար 101-ով: Մահացել է 45 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 565 հազար 769 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 14 հազար 764 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 422 հազար 540 հիվանդ: Մահացել է 15 հազար 933 մարդ: Մեկ օրում արվել է 47 հազար 486 թեստ, այդ թվում 33 հազար 164-ը՝ հակագենի եւ 14 հազար 322-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է25,48 տոկոս, վերջին 14 օրում՝ 30,65 տոկոս, վերջին յոթ օրում՝ 28,55 տոկոս:

Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 800 հազար 752 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 3006 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 7 քաղաքացի, ստացիոնարներում՝ 5358, քովիդ-հյուրանոցներում՝ 860 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս