«Եթե Ուկրաինայում այդ դոմինոն փլվեց, հաջորդ ֆրոնտը Հարավային Կովկասն է». Արմեն Աշոտյան. «Ա1+»
«44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը կորցրել է Արցախի անկախությունը ճանաչելու առնվազն երկու հնարավորություն։ Կարող էր առնվազն դա հանել Մինսկի խմբի քննարկումներից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու թեմայից։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի կամ Արևմուտքի միջև ռազմական լայնածավալ գործողությունների հավանականությանը, ապա Ա․Աշոտյանը դա քիչ հնարավոր է համարում։ Նա գտնում է, որ ՌԴ կողմից ինքնահռչակ այդ հանրապետությունների ճանաչումով ավարտվեց Ուկրաինայի՝ այս փուլի կիսման գործընթացը։ «Մյուս մասի վրա Արևմուտքը կիրառելու է Ուկրաինան իրենով անելու գործընթացը»,- հավելեց նա։
ՀՀԿ փոխնախագահը նաև մտահոգություն է հայտնում, թե եթե Ուկրաինայում «այդ դոմինոն փլվեց, հաջորդ ֆրոնտը Հարավային Կովկասն է»։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում