«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապելիս է եղել ԱԺ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկով սլացող ավտոշարասյունը, որի հենց առաջին մեքենան հղի կնոջը մահացու վրաերթի էր ենթարկել, նրան ուղեկցում է դեպի ԱԺ` իր խմբակցության հետ հանդիպման:
#Հենցհիմա. Բաշ-Ապարանից մեկնարկում է ընդդիմության` դեպի Երևան քայլերթը. ՈՒՂԻՂ:
Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք։
Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի անվտանգության քառակողմ երկխոսության (Quadrilateral Security Dialogue, Quad) ղեկավարների հանդիպումը պլանավորված է մայիսի 24-ին Ճապոնիայի տարածքում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի կողմից երիտասարդ աղջկան մահվան ելքով վրաերթի փաստը քննարկվել է ՀՀ ոստիկանությունում:
Այն ժամանակ ես գիտեի, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետեւ կար անպատժելիության ահռելի մեծ մթնոլորտ եւ իրավիճակ։ Եվ ես պահանջել եմ, որ օրենքը գործի բոլորի հանդեպ հավասար եւ ծայրահեղ կերպով խիստ՝ իշխանավորների նկատմամբ։ Նույն տեքստը հիմա ես կրկնում եմ․․․
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Շտուտգարտում ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ռազմակայանում կազմակերպել է Ուկրանիային ռազմական օգնության մատակարարումների վերահսկողության կենտրոն: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձարստիճան ներկայացուցչի:
Ապրիլի 25-ին «որովայնի աջ կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 18-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ կազմել է 510 միլիոն 239 հազար 715: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Փաստով տարածքային քննչական մարմնում քրեական գործ էր հարուցվել: 51-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք։
Թուրքիայի միջերկրածովյան Հաթայ (նախկին Ալեքսանդրետ) նահանգում գտնվող միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը թուրքական լրատվամիջոցներին իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձից:
Լեհական հեռուստատեսությունը, վկայակոչելով դատախազությանը, հաղորդել է լրտեսության մեղադրանքով Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների ձերբակալության մասին։ «Ռուսը եւ բելառուսը ձերբակալվել են Բելոստոկում՝ օտարերկրյա հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով:
Խմորը հունցել 2-3 րոպե: Տեղավորել թասի մեջ, վրան ձիթայուղ քսել: Թասը ծածկել թաղանթով և 40-60 րոպե դնել տաք տեղում, քանի խմորը չի մեծացել 2 անգամ: Կարելի է դնել 50 աստիճան տաքացրած ջեռոցում, այդպես ավելի արագ կբարձրանա:
Zoom-ը համաձայնել է 85 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել այն օգտատերերին, որոնք տուժել են zoombombing-ից, որը խաթարում է վիդեոկոնֆերանսը: Ծառայությունը խոստացել է նաև բարելավել միջադեպերի արձագանքման համակարգը:
Սագայի առաջին ֆիլմում, տեսարանում, որտեղ Հարին և Ռոնը բարձրանում են աստիճաններով, կարելի է նկատել նկար՝ Աննա Բոլեյնի պատկերով, ում իր ժամանակ համարում էին վհուկ:
Ըստ փորձագետների և քաղաքական գործիչների՝Ադրբեջանի առաջարկած 5 կետերի հիմքով նախապատրաստվող «Խաղաղության պայմանագիրը»վտանգում է ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը և պետականության գոյությունը:
Ամերիկյան էլեկտրոնային առևտրի հարթակ Amazon-ը գործարկել է Amazon Industrial Innovation Fund-ը, որը կֆինանսավորի մատակարարման շղթայի տեխնոլոգիայի, լոգիստիկայի և հաճախորդների փորձի ոլորտում ընկերություններին և սկսնակներին: Այս կազմակերպության ծավալը 1 միլիարդ դոլար է՝ Amazon-ի եկամուտը 2021 թվականին կազմել է 470 միլիարդ դոլար։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Սերժին մերժելու» ալիքով։ Հիմա նա բանականություն ու բարոյականություն ունեցողների կողմից ոչ թե ուղղակի մերժվում է, այլ համարվում է պղծության աղբյուր։ Հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն դալիթ է։ Իսկ Հայաստանի ողբերգությունն այն է, որ, ի տարբերություն Հնդկաստանի, դալիթները ոչ թե արտաքնոցներ են մաքրում, այլ զբաղեցնում են նախարարների, պատգամավորների և այլ պաշտոններ՝ դրանից բխող բոլոր պիղծ հետևանքներով։
Եվրամիությունը քննարկում է ուկրաինական արտահանման մնացած բոլոր տարիֆների եւ բաժնեմասերի վերացման հնարավորությունը՝ երկրի տնտեսության օժանդակման համար:
Լեհաստանը Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում կառաջարկի ռուսական էներգակիրների օգտագործման համար բաժնեմասեր սահմանել: Ապրիլի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան։
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Ոստիկանության բոլոր ծառայողներին անխտիր պետք չէ թիրախավորել, կան մարդիկ, ովքեր իսկապես առաջնորդվում են օրենքներով և Սահմանադրությամբ։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ կառավարական շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելը և անօգնական թողնելը «այլասերված նիկոլական բարքերի ողբերգական, բայց կանխատեսելի հետևանքներից մեկն է»:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի անվտանգային առաջնայնությունների վերաբերյալ Երևանի մոտեցումները:
Հայաստանում դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի արժեզրկում է արձանագրվում: Այսօր՝ ապրիլի 27-ին, 1 դոլարի փոխարժեքը տատանվում է՝ 450-454, իսկ վաճառքը՝ 460-463 դրամի միջակայքում: Նկատենք, որ վերջին շրջանում հիմնականում արձանագրվում էր դրամի արժեզրկման միտում. այժմ ականատեսն ենք հակառակ գործընթացի:
Խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք:
Լիտվան սառեցրել է ավելի քան 20 միլիոն եվրո գումարի, ինչպես նաեւ հարյուր հազարավոր ռուբլու ակտիվներն այն պատժամիջոցների ֆոնին, որոնք Եվրամիության կողմից սահմանվել են ի պատասխան Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության: Այդ մասին հաղորդել է ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության բնույթը հասկանալու համար քաղաքական, քաղաքագիտական հետազոտություններն ու վերլուծությունները ոչ միայն բավարար չեն, այլև կարող են ապակողմնորոշիչ լինել։ Նիկոլ Փաշինյանին հասկանալու համար անհրաժեշտ է հոգեբանական-հոգեբուժական լրջագույն հետազոտություն։ Ոչ թե «դեղերը չի խմել» հակաքարոզչության անլուրջ թեզի շրջանակներում, այլ լրջորեն վերլուծելով նրա յուրաքանչյուր քայլի դրդապատճառները և հիմնավորումները։