Բաժիններ՝

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 510 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ կազմել է 510 միլիոն 239 հազար 715: Այդ մասին  վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 220 հազար 718 մարդու: Աշխարհում նաեւ կորոնավիուսի դեմ արվել է 11 միլիարդ 246 միլիոն 463 հազար 251 ներարկում: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 81 միլիոն 043 հազար 103 եւ 991 հազար 609, Հնդկաստանում՝ 43 միլիոն 62 հազար 97 եւ 522 հազար 223, Բրազիլիայում՝ 30 միլիոն 355 հազար 919 եւ 662 հազար 964, Ֆրանսիայում՝ 28 միլիոն 508 հազար 116 եւ 146 հազար 294, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 151 հազար 465 եւ 174 հազար 326, Գերմանիայում՝ 24 միլիոն 337 հազար 394 եւ 134 հազար 489: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցն ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ կազմել է 801,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3045, Հնդկաստանում՝ 372, Բրազիլիայում՝ 3078, Ֆրանսիայում՝ 2216, Մեծ Բրիտանիայում 2534, Գերմանիայում՝ 1600 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս