Բաժիններ՝

Լեհաստանում ռուս և բելառուս քաղաքացիներ է ձերբակալել լրտեսության մեղադրանքով

Լեհական հեռուստատեսությունը, վկայակոչելով դատախազությանը, հաղորդել է լրտեսության մեղադրանքով Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների ձերբակալության մասին։ «Ռուսը եւ բելառուսը ձերբակալվել են Բելոստոկում՝ օտարերկրյա հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով:

Ռազմական հակահետախուզական ծառայության տվյալներով՝ լրտեսները տեղեկություններ են հավաքել զորամասերի, կադրային իրադրության, ինչպես նաեւ դաշնակցային զորքերի ստորաբաժանումների վերաբերյալ: Նրանք երկուսն էլ երկար տարիներ բնակվել են Լեհաստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ռազմական հակահետախուզական ծառայության եզրակացությունները ցույց են տվել, որ նրանք լրտեսական գործունեություն են իրականացրել ի շահ Ռուսաստանի Դաշնության հետախուզության»,-Լեհական հեռուստատեսությունը մեջբերում է դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Սկշինյաժի խոսքը: Երկու ձերբակալվածներին առաջադրվել է լրտեսության մեջ մեղադրանք: Նրանց սպառնում է մինչեւ տասը տարվա բանտարկություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս