Բաժիններ՝

«Թուրքիայի միակ հայկական գյուղում դժգոհ են ցեղասպանություն բառից»․ Milliyet

Թուրքիայի միջերկրածովյան Հաթայ (նախկին Ալեքսանդրետ) նահանգում գտնվող միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը թուրքական լրատվամիջոցներին իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Սիրիայի սահմանին գտնվող 120 հոգանոց գյուղական համայնքի հայ ղեկավարն ասել է, որ իրենք հանգիստ ու երջանիկ ապրում են ու համերաշխ են հարևան գյուղերի թուրքմեն, արաբ քրիստոնյա ու ալևի բնակիչների հետ և չեն ցանկանում խառնվել քաղաքականությանը:

Քարթունը դժգոհել է «ցեղասպանության հարցի քաղաքանանացումից» և ցանկություն հայտնել, որ «ժամ առաջ պատմաբաններն իրենց ձեռքը վերցնեն այս գործը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին անդրադառնալով Բայդեի ուղերձին ասել էր. «Թուրք և հայ ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու համար ցուցադրվող այս կեղծավորության ամենամեծ վնասը հայ համայնքն է կրել և կրելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս