Quad-ի ղեկավարների հանդիպումը պլանավորվում է մայիսի 24-ին Ճապոնիայում
Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի անվտանգության քառակողմ երկխոսության (Quadrilateral Security Dialogue, Quad) ղեկավարների հանդիպումը պլանավորված է մայիսի 24-ին Ճապոնիայի տարածքում:
Ապրիլի 28-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Ճապնիայի նախարարների կաբինետի գլխավոր արտուղար Հիրոկաձու Մացունոն՝ նկարագրելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ երկիր առաջիկա այցի մանրամասնությունները։
«Նախագահ Բայդենը մեր երկիր կայցելի մայիսի 22-ից մինչեւ 24-ը: Պլանավորվում է, որ մայսի 23-ին նա կհանդիպի (Ճապոնիայի) վարչապետ (Ֆումիո) Կիսիդայի հետ, իսկ մայիսի 24-ին կմասնակցի Quad-ի ղեկավարների բանակցություններին»,- հայտարարել է Մացունոն:
Ավելի վաղ Բայդենի՝ Ճապոնիա ուղեւորության մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: