13-րդ օրը շարունակ՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից: Թեև իրավիճակին պարբերաբար արձագանքում են այս կամ այն միջազգային կառույցները կամ պետությունները, այդուհանդերձ, որևէ առարկայական քայլ չի արվում ապաշրջափակման ուղղությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ:
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը, ավելի քան 200 մտավորականների և արվեստի գործիչների ստորագրությամբ հրապարակել է կոչ՝ ի պաշտպանություն Արցախի և արցախահայության:
«Այս իշխանությունը չի ուզում դուրս գալ այս իրավիճակից: Մենք ենք ուզում դուրս գալ, բայց մենք փոքրամասնություն ենք… Ի՞նչ անի փոքրամասնությունը»,- 168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցի ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Որ Ֆրանսիան քրեականացրեց Ցեղասպանության հերքումը, Շուշին հետ բերվե՞ց, թե՞ Կարսը ստացանք. Միքայել սրբազան
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան պատասխանել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելի նամակին եւ մեկնաբանել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Լյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը:
Լիսագոր գյուղի ղեկավար Գագիկ Նասիբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ մարդկանց մի մասը Լիսագորից վերադարձել է Հայաստան, մյուս մասը շարունակում է մնալ Լիսագորում՝ հավատով, որ ամեն պահի ճանապարհը կբացվի և շուտ կհասնեն իրենց տները։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք:
Խանութում ոսպ, բրինձ, շաքար ընդհանրապես չկա, ինչ էլ կա, քիչ-քիչ ենք վաճառում․ արցախցի առևտրականներ
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, թե ,իբր, Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անարգել անցնում է:
Այս իշխանությունը ազգային իշխանություն չէ, դրա համար է հարվածում եկեղեցուն. Միքայել արք. Աջապահյան
Սա կրկին հաստատապես ապացուցում է, որ այլևս անվերադառնալիորեն մերժելի պետք է համարվեն բոլոր այն պնդումները, թե առանց Քարվաճառի և Քաշաթաղի, հնարավոր է Հայաստանի և Արցախի անվտանգության փոքրիշատե հարմարավետ և հեռանկարային միջավայրի ստեղծումը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մեզանում Ֆրանսիայով հիացմունքի հերթական ալիքն է հասունանում, որը, բնականաբար, խիստ կազմակերպված է և անհրաժեշտ քաղաքական ուղերձներներ է պարունակում։
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 միլիոն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին և ևս 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին և անդրադրաձել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին:
Կասկած կա՝ սա պայմանավորված գործընթաց է մեր ու Ադրբեջանի իշխանությունների կողմից. Միքայել Սրբազան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապի միջոցով հարցազրույց է տվել ֆրանսիական La Vie հեղինակավոր պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»- ին տված հարցազրույցում չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով առաջարկվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են ու այդ ճգնաժամը երեկ՝ Լավրով-Բայրամով ասուլիսի ժամանակ հասավ իր պատմական ապոգեյին։
Ռուսական կողմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հարցում կողմերի փուլային տեղաշարժի հույս ունի։
Այսօր Թուրքիան հանդիսանում է ոչ միայն Մերձկասպյան, այլև ռուսական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարումների առանցքային ուղղությունը։ Հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները, ինչպես նաև հեղուկ գազի արտահանման սահմանափակ կարողությունները՝ ԵՄ-ին գազ մատակարարելու տեսանկյունից թուրքական տարանցումը ՌԴ-ի համար մնացել է միակ հուսալի ուղղությունը։
Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։
Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։
Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի հիմնական թեման, ինչպես որ ակնկալվում էր, Հարավային Կովկասում և, մասնավորապես, Արցախում ստեղծված ծանր իրադրությունն է։
Ֆրանսիայում Սուրբ ծննդյան տոների նախօրեին ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության՝ ուշադրություն հրավիրելով արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայության վրա։
Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց։ Երեկ երեկոյան Մոսկվայից, Բաքվից, Փարիզից մեզ ասացին, որ եթե այսպես շարունակեք՝ վատ է լինելու։ Երեկ երեկոյան մեզ ստորացրին և սպառնացին։
Լսեք ուշադիր, Ալիևի կողմից կապիտուլացված նիկոլականներ։