Նիկոլն էնքան ոչնչություն է, որ Բրյուսելում բացի իր յուղոտ մազերը շոյելուց, ոչինչ չեն անում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև ԵՄ դիտորդների մասին Արմեն Գրիգորյանի պնդումներին:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, թե Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է։
«Սրիկայաբարո սուտ: ԵՄ մոնիտորինգային բուն միսիան գնացել է. եկել են դրանից երկու աստիճան ներքև՝ ավելի ցածր ֆունկցիաներով, մանդատով տեխնիկական խումբ, որը պետք է ուսումնասիրի միսիայի՝ հաջորդ տարվա հնարավորությունը:
Եթե ՀՀ-ն ընդունել է ԵՄ տեխնիկական խումբը, ուրեմն՝ ՀՀ-ն ուզում էր, որ ԵՄ մանդատը շարունակվի, իսկ եթե մանդատը չի շարունակվել, ո՞ւմ պատճառով է. փաստորեն, Ադրբեջանի: ԵՄ-ն ունի լիազորություն մի երկրի համաձայնության դեպքում միսիա ուղարկելու: Նիկոլը էնքան չկա, նաև Բրյուսելում այնքան ոչնչություն է, որ, բացի իր յուղոտ մազերը շոյելուց, ուրիշ ոչ մի բան իր հետ Բրյուսելում չեն անում: ԵՄ-ն կարող էր ՀՀ համաձայնության դեպքում երկարացնել միսիան, և դա ապացուցվում է եվրոպական նորմատիվ ակտերով, ԵՄ-ն պարտավոր էր դատապարտել Ադրբեջանին՝ դեստրուկտիվ լինելու համար. դա չարեց»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը:
Այս համատեքստում նա հիշեցրեց նաև երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, որով անընդունելի էր համարել Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։
«Այսինքն՝ այդ առաջարկը՝ Արցախի կարգավիճակը չխուրդելու, Արցախն Ադրբեջանին չտալու՝ ումի՞ց է հնչել՝ ՌԴ-ից, իսկ ումի՞ց պետք է հնչեր՝ ՀՀ-ից: Այսինքն՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը բազար է անում ՌԴ արտգործնախարարի հետ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված. Հայաստանն այստեղ որտե՞ղ է, ո՞ւր են ՀՀ-ն ներկայացնող իշխանությունները:
Ու այսքանից հետո այս սրիկաները ՌԴ գործունեության հետ կապված դեռ ինչ-որ…»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում