Ոչ մի վերպետական կառույց չի ուզում պրոբլեմատիկ երկրներ ունենալ. Արմեն Աշոտյան

«Աշխարհաքաղաքական այն իրադարձությունները, որոնք այսօր աշխարհում տեղի են ունենում, տեսանելի էին տարիներ առաջ: Հայաստանում 2018 թվականի իշխանազավթումն այդ պրոցեսի մի մասն էր. աշխարհաքաղաքական վերադասավորումների մի մասն էր»,- տարեվերջյան ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն արձանագրեց, որ այսօր ապրում ենք իրականության մեջ, որտեղ հայ ժողովրդին տանում են ֆիզիկական բնաջնջման նոր սպառնալիքի, իսկ ՀՀ իշխանությունները կազմակերպում են Ցեղասպանությունների կանխարգելման ֆորում՝ առանց Ցեղասպանությունների մասին հիշատակումների:

«Ի՞նչ եք հիշում այդ ֆորումից. որ մի եվրոպացի տիկին Նիկոլին ասաց, որ՝ դու ժողովրդավարության չեմպիոն ես, բալես:

Ի՞նչ եք հիշում ՄԱԿ ԱԽ  քննարկումներից՝ բացի մի քանի լավ ելույթներից.  բանաձև չեմ ասում՝ հայտարարությունն ո՞ւր էր:

Ի՞նչ եք հիշում ՀՀ իշխանության ջանքերից՝ Լաչինի միջանցքի հետ կապված.  որ Արարատ Միրզոյանը չի գնացել Մոսկվա՞: Պատկերացնում եք, չէ՞, ինչքան ապուշի տեղ պետք է դնել սեփական ժողովրդին ու մյուսներին, որ ասել հետևյալը՝  Ռուսաստան, դու ես պատասխանատուն ու մեղավորը, բայց ես չեմ գնում ՌԴ, որովհետև Լաչինի միջանցքը փակ է՝ դրա փոխարեն զանգում եմ Ֆրանսիա, Բրյուսել, Վաշինգտոն: Սա էլ փոշեկուլ չի, Արարատ Միրզոյան, սա ավելի լուրջ գործ է:

Եթե դեմարշ էին ուզում անել, սա դեմարշ չէր. եթե դեմարշ եք ուզում անել, թող չգնար Պետերբուրգի թանգարանների պոլերը սրբեր փալասի պես:

Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվող առարկան երկու օր առաջ ի՞նչ էր ասում. նույն օրը՝ որ օրը Նիկոլը Պուտինի հետ էր, ինքը նույն օրը Հանրայինի եթերում այն աստիճանի հիմարավարի, որ անգամ Պետրոս Ղազարյանը զարմացավ (որ էնքան ՔՊ-ական է տեսել ու այնքան է ուզում ծառայել ՔՊ–ականներին, որ ինձ թվում է՝ ոչ մի բանից չի զարմանում) այդ ապուշությունների վրա: Թե «Միութենական պետություն են ստիպում մտնել». այս սրիկանները այնքան են մեզ խաբել, որ ես արդեն այդ պահին վստահ էի, որ ինչ-որ բան էն չի, երբ հաջորդ օրը մյուս բեղավոր առարկան գնաց Հանրայինում եթերի և սկսեց սվաղել նախորդ առարկայի ասածները, արդեն պարզ էր դառնում, որ դա գոյություն չունեցող քաղաքական մանիպուլյատիվ սյուժե էր, որ բեմ էին նետում, որպեսզի դիրքավորվեն անկախականներ»,- մանրամասնեց ՀՀԿ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս