Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ընդգծեց՝ առհասարակ իրեն հարգող որևէ պետություն նման բան չի անի, պատանդառության մեջ գտնվող անձին չի ստիպի հարցազրույց տալ։
Այս պարագայում, միջազգային իրավունքի մասնագետի գնահատմամբ, Ադրբեջանում իրականացվող գործընթացների ընթացքում ապահովված չեն կենսական երաշխիքները՝ գործը քննող դատարանի անկախությունը: Սահակյանի գնահատմամբ՝ ադրբեջանական դատարաններն անկախություն չեն կարողանում ցուցաբերել անգամ սեփական քաղաքացիներին վերաբերող գործերում:
«Մինչև հիմա ոչ մեկի մտքով չի անցնել քրեականացնել Ցեղասպանության ժխտումը կամ Արցախի պատկանելության նկատմամբ ոտնձգություն կատարելը, որովհետև Հայաստանում չի եղել որևէ մարդ, որ դրանք կասկածի տակ կդներ: Եվ մեկ էլ տեսնում ենք, որ այս տարվա ապրիլի 24-ին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ «Ցեղասպանություն» բառը չկա: Գրված է «Մեծ Եղեռն», ինչը մեղավորություն չնախատեսող եզրույթ է: Դրա համար կարիք առաջացավ ՀՀ Քրեական օրենսգրքում այս երկու նոր օրենքներ ներառելը՝ կանխելու համար համազգային նպատակներից հետքայլի ռիսկը»,- ասաց Արամ Օրբելյանը:
«Երբ խոսում ենք տիտղոսային պատկանելության խնդրի վերաբերյալ, նախ պետք է հասկանալ, թե որ պահից, թվականից է պետք սկսել քննարկումը, սա ցանկացած միջազգային իրավական դիսկուրսի անհրաժեշտ տարրն է՝ կրիտիկական պահի որոշումը»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը:
Փաստաբան Արա Ղազարյանը կարծում է, որ օրերս Եվրոպական խորհրդարանի ընդունած «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքները» բանաձևը մատնանշում է ԵՄ քաղաքականությունն այդ հարցում:
Փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ երբ որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանն ինչ-որ դեմարշ է անում միջազգային ատյանի դեմ, դա ավելի շատ ուղղված է ներքին աուդիտորիային՝ ցույց տալու համար, թե իրենք ինչ կարող են։