Բնապահպան գոյություն չունի, Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղիղ կազմակերպված սադրանք է. Իշխան Սաղաթելյան
«Բնապահպան գոյություն չունի, Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղիղ կազմակերպված սադրանք է՝ ուղղված նաև ռուս խաղաղապահների գործունեության դեմ: Ինչպես նաև հերթական քայլերն են՝ Արցախը հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու, իրենց հրեշավոր ծրագրերը կյանքի կոչելու համար»,- ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ սա որևէ կերպ չպետք է թույլ տալ:
«ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, հրաժարվել իրենց թուրքահպատակ քաղաքականությունից, և ՀՀ-ն պետք է ստանձնի Արցախի անվտանգության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը»:
Իշխան Սաղաթելյանը հայտնեց նաև, որ իրենց խմբակցությունից 4 պատգամավոր ճանապարհին են, գնում են Արցախ: