«Այս ամբողջ ռեպորտաժը փաստում է, որ խնդիրը բնապահպանությունը չէ, այլ խաղաղապահների դուրսբերումը ու Արցախի հայաթափումը»
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Ադրբեջանի ՊՆ–ի հետ կապ ունեցող այս կայքը նոր ռեպորտաժ է դրել Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության մասին: Նրանք հիշել են, որ դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ արդեն խաղաղապահները շարժվում էին Արցախի ուղղությամբ:
Այնուհետև նշում են, որ խաղաղապահները չունեն մանդատ, այս հարցը լավ կլինի հնչեցվի Մարիա Զախարովայի ճեպազրույցների ժամանակ, ի՞նչ են ռուսները մտածում այս հարցի կապակցությամբ:
Բայց ամենից շատ նրանց նյարդայնացրել է՝ «ետ գնացեք դեպի Ադրբեջան» արտահայտությունը: Այս ամբողջ ռեպորտաժը փաստում է, որ խնդիրը բնապահպանությունը չէ, այլ խաղաղապահների դուրսբերումը ու Արցախի հայաթափումը: Հետաքրքիր է՝ ռուս պրոպագանդիստները չեն նեղվո՞ւմ, երբ իրենց խաղաղապահին այսպես նվաստացնում են ոչ այս կողմ, ոչ այն կողմ հենց իրենց ընկեր ադրբեջանցիները»: