Բաժիններ՝

“Kaissa Amateour Open” շախմատի առաջնությունը Արմենիա Մարիոթ հյուրանոցում․ Kamoblog.tv

Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ “Kaissa Amateur Open” սիրողական բաց մրցաշարը` կազմակերպված “Կաիսա” շախմատի դպրոցի կողմից։ Մրցաշարին իրավունք ունեին մասնակցել 20 տարեկան և բարձր ոչ պրոֆեսիոնալ շախմատիստները։

Մրցաշարը սիրողական բնույթի էր, որի նպատակն էր միավորել շախմատի սիրահարներին։ 44 շախմատիստ իրենց ուժերը փորձեցին Ռապիդ մրցաշարի շրջանակներում, 7 խաղափուլով, պարտիայի համար՝ 5 րոպե և յուրաքանչյուր քայլի համար՝ 5 վայրկյան ավելացմամբ։ Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, ինչպես նաև դրամական մրցանակներով։ Անցկացվեց նաև Վիկտորինա խաղ֊մրցաշար, որի ընթացքում մասնակիցներին տրվեցին շախմատային բլից հարցումներ, իսկ հաղթողները հնարավորություն ստացան մասնակցելու անվճար շախմատային դասի` “Կաիսա” շախմատի դպրոցի լավագույն մասնագետների հետ։ Մրցաշարին զուգահեռ “Կաիսա” դպրոցի սաները միաժամանակյա խաղում իրենց ուժերը փորձեցին Միջազգային Գրոսմաստեր Հովհաննես Գաբուզյանի հետ։

Միջոցառման գլխավոր հովանավորներ են` Базилик Premium էլիտար մսամթերքի արտադրություն, D-LEX consulting իրավաբանական գրասենյակը և GEOTERMO системы геотермального отопления կազմակերպությունները։ “Կաիսա” շախմատի դպրոցը հիմնադրվել է 2012 թվականին հայ շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Նալբանդյանի կողմից: Ներկայումս` դպրոցում հավաքված է Հայաստանի մարզչական լավագույն կազմը։ Միջոցառումն այս տարի անցկացվում էր առաջին անգամ։ “Կաիսա” շախմատի դպրոցը կանի հնարավորինս` մրցաշարին շարունակական բնույթ ընձեռելու համար։

KAMOBLOG.TV

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս